Մատչելի հղումներ

Օլաֆ Շոլցը երդում տվեց որպես Գերմանիայի նոր կանցլեր


Գերմանիայի խորհրդարանն Օլաֆ Շոլցին ընտրեց որպես Երկրորդ աշխարհամարտից հետո երկրի իններորդ կանցլեր` այսպիսով ավարտելով Անգելա Մերքելի 16-ամյա պաշտոնավարությունը:

Չորեքշաբթի օրն անցկացված քվեարկության արդյունքում Շոլցը ստացել է 395 օրենսդիրների աջակցությունը։ Նրա եռակուսակցական կոալիցիան 736 տեղանոց խորհրդարանի ստորին պալատում ունի 416 տեղ:

Շոլցը կանցլերի պաշտոնը կստանձնի Գերմանիայի նախագահի կողմից հաստատվելուց հետո: Նախագահն արդեն տվել է իր համաձայնությունը: Չորեքշաբթի օրը երդում տվեց նաեւ խորհրդարանի խոսնակը:

Շոլցի կառավարությունը ստանձնում է պաշտոնը՝ Գերմանիան արդիականացնելու մեծ հույսերով, երբ երկիրը բախվում է կորոնավիրուսային համաճարակի դեռևս ամենադժվար փուլի հետ եւ առերերեսվում այն հաղթահարելու անմիջական մարտահրավերի առջեւ:

XS
SM
MD
LG