Մատչելի հղումներ

Ուկրաինական թեման` Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ


Երեքշաբթի օրը կարեւոր առցանց հանդիպում անցկացվեց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ, երբ Ուկրաինայի արևելյան սահմանին լարվածությունն աստիճանաբար աճում է:

Բայդենը «խորը մտահոգություն» է հայտնել Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կուտակման կապակցությամբ՝ սպառնալով «ուժեղ տնտեսական և այլ միջոցներով», այս մասին տեղեկացնում է Վաշինգտոնը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին երկուշաբթի օրն ասել է, թե այդ հանդիպումը նաեւ հնարավորություն է լինելու քննարկելու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում առկա մի շարք թեմաներ, ներառյալ ռազմավարական կայունությունը, կիբեր և տարածաշրջանային խնդիրները: ‘’Բայց, անշուշտ, կարելի է ենթադրել, որ սահմանին ռազմական գործողությունների վերաբերյալ մեր մտահոգությունները կլինեն քննարկման կարևոր մասը’’, ասել է նա»:

ԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցները հայտնում են, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում ռուս-ուկրաինական սահմանին են կուտակվել ռուս մոտ 70,000 զինվորականներ:

Ինչպես ‘’Ֆրանս փրես’’ գործակալությունն է տեղեկացնում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի արևելյան շրջանում տեղակայված ուկրաինական զորքերին եւ հայտարարել, որ իր ուժերն ի վիճակի են զսպել ռուսական հարձակումը։ Նույն գործակալության հաղորդման համաձայն, երբ Բայդենը սեպտեմբերին հյուրընկալեց Զելենսկիին, վստահեցրեց նրան, որ ԱՄՆ-ը խստորեն հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ռուսական ագրեսիայի պայմաններում:

Սակայն կան վերլուծաբաններ, որոնք ասում են, թե իրենք վստահ չեն, որ Բայդենն այս առումով կարող է մեծ դեր կատարել: ‘’Սկայպ’’-ի միջոցով տրված հարցազրույցում American Enterprise Institute-ի վերլուծաբան Լեոն Արոնն ասում է, թե նման զրույցները կարող են լինել անօգուտ: ‘’Գլխավոր խորհրդականներից Նիկոլայ Պատրուշեւը շարունակ կրկնում է, ‘’մենք որեւէ մեկի դեմ հարձակում չենք իրականացնելու: Մենք մեր տարածքում ենք, եւ ունենք մեր զորքերը ցանկացած տեղ մեր տարածքում տեղափոխելու լիակատար իրավունք: Ագրեսիա չի լինելու: Այնպես որ, կարծում եմ, որ նախագահների զրույցի ընթացքում նույնպես լինելու է այս մթնոլորտը’’, ասում է վերլուծաբանը:

Փսաքին հայտարարում է, որ ԱՄՆ-ի վարչակազմն այս պահին կազմում է տնտեսական պատժամիջոցների ցանկ, ստիպելու համար, որպեսզի Մոսկվան անսա Վաշինգտոնի կոչերին:

‘’Զում’’-ի միջոցով տրված հարցազրույցում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններից Էնդրու Լոհսենի խոսքերով էլ. ‘’Բայդենը պետք է անցնի չափանիշները: Այդ առումով նա պետք է Ռուսաստանին կտրի SWIFT բանկային ցանցից: Աշխարհում բիզնեսով զբաղվելու Ռուսաստանի կարողությունները դժվարացնելով` պարզ կդառնա, թե ինչ կորուստներ կարող է կրել Ռուսաստանը’’, ասում է նա:

Այնպես որ, լարվել են ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, այլ նաեւ` հարաբերությունները Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ: Եվ հիմա հարց է, թե ինչպես են միմյանց աչքերի մեջ նայել այս երկու հզոր պետությունների ղեկավարները:

XS
SM
MD
LG