Ինչպես նշում են բելառուսական իշխանությունները, ներգաղթյալները երկուշաբթի օրը լքել են երկիրը։ «Այս աշխատանքը շարունակվում է ամեն օր։ Այսօր՝ նոյեմբերի 23-ին, օտարերկրյա քաղաքացիների ևս մեկ խումբ գտնվում է Մինսկի օդանավակայանում, անցել է բոլոր մաքսային և սահմանային ընթացակարգերը և սպասում է հայրենիք վերադառնալուն»,- Interfax-ը մեջբերում է Բելառուսի ՆԳՆ տեղեկությունը։ Բելառուսի իրավապահները չեն հստակեցրել, թե որ երկիր են մեկնել ներգաղթյալները:
Անցյալ շաբաթ տեղեկություն տարածվեց, որ հարյուրավոր փախստականներ հեռանում են Մինսկից հատուկ չվերթով դեպի Իրաք։
Եվրամիությունը մեղադրում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին Մերձավոր Արևելքից հազարավոր մարդկանց կանխամտածված Բելառուս տեղափոխելու մեջ, որպեսզի նրանք հետագայում փորձեն անօրինական հատեն ԵՄ անդամ երկրներ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմանը։ Բրյուսելը վստահ է, որ այսպիսով Լուկաշենկոն վրեժխնդիր է լինում Արևմուտքից պատժամիջոցների համար։
Ինչպես այս շաբաթ ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ և Բելառուսի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջուլի Ֆիշերը, Վաշինգտոնը և ԵՄ ղեկավարությունը մեծացնում են տնտեսական ճնշումը պաշտոնական Մինսկի վրա միգրացիոն ճգնաժամ ստեղծելու համար: Լուկաշենկոն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում այն իրավիճակի համար, որը հանգեցրել է նրան, որ հազարավոր փախստականներ մնացել են ԵՄ-ի հետ Բելառուսի սահմանին, ասել է Ֆիշերը։
Սպասվում է, որ Բրյուսելը կընդունի Լուկաշենկոյի շրջապատի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որի մասին կհայտարարի դեկտեմբերի 2-ին։ Դրանք կարող են ազդել մոտ 30 պաշտոնյաների և կազմակերպությունների վրա: Ջուլի Ֆիշերը չի հստակեցրել, թե արդյոք ամերիկյան պատժամիջոցները կկիրառվեն եվրոպականի հետ միաժամանակ։
Նախկինում պատժամիջոցները սահմանվել էին ի պատասխան անցյալ տարվա օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման և իշխանությունների կողմից այն ժամանակ զանգվածային բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելուն ի պատասխան։ Լուկաշենկոն հերքում է ընտրակեղծիքները և մարդու իրավունքների խախտումների մասին մեղադրանքները, ինչպես նաև միգրացիոն ճգնաժամի ստեղծման ներկայիս մեղադրանքը։ Նա, իր հերթին, մեղադրում է ԵՄ-ը Մինսկի հետ երկխոսություն վարելու անկարողության մեջ և ընդգծում, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել զինված հակամարտության։
Լուկաշենկոն Գերմանիային առաջարկել է ընդունել մինչև երկու հազար փախստականների, սակայն Բեռլինը բազմիցս մերժել է այս առաջարկը։
Facebook Forum