Մատչելի հղումներ

Քովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութը բաշխելու խնդիրները


ԱՄՆ-ը աշխարհի հարյուր երկրների է տրամադրել 235 միլիոն չափաբաժին պատվաստանյութ եւ պատրաստվում է շուտով այդ թիվն ավելացնել:

«Ներկայումս մենք աշխարհին նվիրաբերում ենք 1,2 միլիարդ չափաբաժին», ասել է COVID-19-ի արձագանքման թիմի գլխավոր գիտական տնօրեն Դեյվիդ Քեսլերը:

Հավելյալ չափաբաժիններ այլ երկրների նվիրաբերելու մասին Բայդենի վարչակազմը նման հայտարարությամբ է հանդես գալիս մի քանի ամիս իր դեմ իրականացված ճնշումներից հետո:

Նույնիսկ դեմոկրատ օրենսդիրներից ոմանք են հարցականի տակ դնում, թե ինչու Սպիտակ տունն ավելին չի արել հարուստ և աղքատ երկրների միջև պատվաստանյութերի բացը փակելու համար: Ինչպես նրանցից Ռոզա ԴեԼաուրոն է ասում. «Նույնիսկ այն դեպքում, երբ մեզնից շատերը Միացյալ Նահանգներում ստանում են խթանիչ ներարկումներ, ցածր եկամուտ ունեցող երկրներում մարդկանց 5%-ից պակասը մեկ դեղաչափ է ստացել’’:

Ամերիկայի փորձագետներն ասում են, որ չնայած Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում պատվաստումների մակարդակը կազմում է մոտ 50%, այդ ցուցանիշները Աֆրիկայում չի անցնում 10%-ը:

Թեև ԱՄՆ-ը 50 միլիոն պատվաստանյութ է մատակարարել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին, օրենսդիրներն ասում են, որ Բայդենի վարչակազմի ջանքերը շատ են հետ մնացել:

Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի խոսքերով, «Ռուսաստանն իր առաջին պատվաստանյութերը մատակարարեց 2021 թվականի փետրվարին: Չինաստանն իր առաջին առաքումը կատարեց 2021 թվականի մարտին: Իսկ նախագահ Բայդենի վարչակազմը պատվաստանյութեր չմատակարարեց մինչև հունիս»:

ԱՄՆ-ի առողջապահության բնագավառի փորձագետները դա բացատրում են ներքին պահանջների առաջնահերթությամբ:

‘’Բացի այդ’’, ասում է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեւին ՕՌելին, ‘’մենք անցել ենք խիստ ընթացակարգեր` համոզվելու, որ մեր նվիրաբերածը անվտանգ և հուսալի է»։

Համաշխարհային մասշտաբով COVID-19-ի դեմ պայքարի հավանական հաջողություններից մեկը Pfizer-ի հայտարարությունն է այն մասին, որ թույլ կտա այլ ընկերությունների արտադրել իր հակավիրուսային հաբը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար:

ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունը սկսել է այս շաբաթ այդ դեղահաբի արտակարգ թույլտվության հարցով քննարկումներ:

XS
SM
MD
LG