ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող: Նա նաև կարևորել է ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահների աշխատանքը: