Մատչելի հղումներ

Կոնգրեսական Ադամ Շիֆի ուղերձը` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել հայ զինվորականների դեմ ադրբեջանական հարձակումների մասին նոր զեկույցների վերաբերյալ.

«Ինձ խորապես անհանգստացնում են սահմանին հայ զինվորների վրա ադրբեջանական ուժերի կողմից հարձակում իրականացնելու մասին այսօրվա հաղորդագրությունները, այդ թվում՝ երկու տասնյակից ավելի հայ զինվորների սպանության կամ ապօրինի կալանավորման մասին հաղորդումները։ Այս չհրահրված հարձակումն ուղղակիորեն խախտում է Ադրբեջանի և Հայաստանի միջեւ զինադադարի պայմանավորվածությունը և լուրջ հիշեցում է, որ Միացյալ Նահանգները պետք է անի ամեն ինչ՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան։

«Կոչ եմ անում Պետդեպարտամենտին անհապաղ գործել՝ օգտագործելու բոլոր դիվանագիտական ուղիներն ու լծակները՝ կանխելու հերթական զանգվածային հումանիտար աղետը և ցույց տալու մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին և նրա ինքնիշխանությանը», ասված է կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG