Մատչելի հղումներ

Միգրանտների ճգնաժամը կարող է վերածվել Բելառուսի հետ ռազմական առճակատման


Եվրամիությունը կընդլայնի իր պատժամիջոցները Բելառուսի դեմ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը, ասելով, որ «մարդկանց թրաֆիքինգի մեջ ներգրավված ոչ ոք չպետք է անպատիժ մնա»:

Գերմանիայի Բունդեսթագում Հայկո Մաասի մեկնաբանությունները հնչեցին այն ժամանակ, երբ ԵՄ-ը Մինսկին մեղադրում է դաշինքի դեմ իրագործող «հիբրիդային հարձակման» մեջ: Ըստ Եվրամիության, Մինսկի իշխանությունները խրախուսում են միգրանտներին ժամանել Բելառուս, որպեսզի Եվրամիության գոտի մուտք գործեն այստեղից:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ի պատասխան նախազգուշացրել է, որ կարող է դադարեցնել ռուսական գազի հոսքը իր երկրի տարածքով դեպի Եվրոպա:

Լուկաշենկոյի խոսքերը նոր մտահոգություններ են առաջ բերել գազի մատակարարման հարցում: Նաեւ աճել են գները` հարվածելով սպառողներին և արդյունաբերությանը, քանի որ Յամալ-Եվրոպա գազատարը, որը ռուսական բնական գազը տեղափոխում է Գերմանիա, անցնում է Բելառուսով:

Այս գազատարով մեկ օրվա ընթացքում տեղափոխվող գազի ծավալները կրճատվել են երկու անգամ:

«Մենք տաքացնում ենք Եվրոպան, սակայն այն շարունակում է հանդես գալ սահմանները փակելու սպառնալիքներով: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք էլ փակենք գազատարը’’, ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև ասել է, թե իրեն անհրաժեշտ են ռուսական միջուկային ռմբակոծիչներ, որպեսզի միգրանտների հետ կապված այս ճգնաժամի ընթացքում դրանց միջոցով հսկեն Լեհաստանի հետ իր երկրի սահմանները: Ռուսական ՏՈՒ 160 տիպի երկու կործանիչներ արդեն իսկ իրականացրել են վարժանքներ այստեղ: Արդեն երկրորդ օրն էր, ինչ Ռուսաստանը ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկում Բելառուսի օդային տարածք՝ ի նշան իր մերձավոր դաշնակից Մինսկի նկատմամբ աջակցության:

Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ի պատասխան սահմանի մոտ լեհական ռազմական ուժերի կուտակման, իրեն պարտավորված է զգում «պատասխան միջոցներ ձեռնարկել» ինչպես ինքնուրույն, այնպես էլ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ միասին:

Այս ընթացքում Բելառուսը նախապատրաստական աշխանատքներ է իրականացնում Լեհաստանի հետ սամանի մոտ փախստականների ճամբար կառուցելու համար: Ինչպես Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել, միայն հինգշաբթի օրը Լեհաստանի սահմանը խախտելու 223 փորձ է կատարվել:

Թուրքիան և նրա դրոշի ներքո գործող Turkish Airlines-ը մեղադրվում են միգրանտների հոսքին նպաստելու մեջ, ինչն Անակարան հերքում է։ Անկարան հայտարարել է, որ Սիրիայի, Եմենի եւ Իրաքի քաղաքացիներն այս պահին չեն կարող գնել Թուրքիայից Բելառուս ուղեւորվող օդանավի տոմսեր:

Բելառուսին սահմանակից երկրներն էլ նախազգուշացնում են, որ միգրանտների ճգնաժամը կարող է վերածվել Բելառուսի հետ ռազմական առճակատման: Ուկրաինան արդեն պատրաստվում է իր սահմանը համալրել մի քանի հազար թվակազմով ուժերով:

XS
SM
MD
LG