Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գրանցում է անկում. Պատճառը պատվաստումներն են


Սպիտակ տունը պատրաստվում է այս շաբաթ հայտարարությամբ հանդես գալ այն դատարանի որոշման շուրջ, ըստ որի ժամանակավորապես դադարեցվում է հարյուրից ավելի աշխատակիցներ ունեցող ձեռնարկություններում պատվաստումները պարտադիր պայման դարձնելու մասին որոշումը:

Բայդենի վարչակազմը պնդում է, որ պարտադրանքն անհրաժեշտ է: Ինչպես երկրի գլխավոր բժիշկ Վիվեք Մըրթին է ասում, ‘’Լինում են ժամանակներ, երբ տեսնում ենք, որ մեր որոշումներն ավելի մեծ դեր են ունենում ժողովրդի վրա: Եվ քովիդի պայմաններում նման պահանջները ոչ միայն կօգնեն մեզ բոլորիս, այլեւս կարեւորագույն դեր կկատարեն համավարակը վերացնելու գործում’’:

Բայդենի վարչակազմը հայտարարում է, թե զուտ իր պատասխանատվության շրջանակներում է գտնվում աշխատավայրերում ապահով միջավայր ստեղծելու եւ այն պահպանելու գործը: Բայց հակառակ դրան, կան օրենսդիրներ, որոնց խոսքերով, քովիդ հիվանդության դեպքում կառավարությունն անցնում է իր իրավունքի սահմանները:

Քովիդ հիվանդությամբ ամենաշատը տառապող Ֆլորիդա նահանգի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանթիսի խոսքերով, ‘’Մարդիկ չեն ուզում, որ դաշնային կառավարությունը ստիպի իրենց անել այն, ինչ կառավարությունն է ուզում’’: Նման մոտեցումն է, ասում են շատերը, որ այս նահանգն ամենախոցելին է այսօր ընդդեմ քովիդի:

Ի դեպ, ԱՄՆ-ում այսօր արագ աճում է չպատվաստված այն անձանց թիվը, ովքեր ցանկանում են արագ ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստման: Այստեղ պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինն է ստացել չափահաս բնակչության արդեն 81 տոկոսը:

Այստեղ ամեն օր գրանցվում է հիվանդության նոր 70 հազար դեպք, սակայն պատվաստումների արդյունքն արդեն իսկ նկատելի է, քանի որ նոր դեպքերի թիվը շարունակ գրանցում է անկում:

XS
SM
MD
LG