Մատչելի հղումներ

‘’Արեւային էներգիայի ապագան պայծառ է’’, անցնող ուղին` անհարթ


Ամերիկյան արեգակնային վահանակներ տեղադրող ընկերությունները շահում են ԱՄՆ-ի հարկային արտոնություններից և Չինաստանից էժան բաղադրիչներ օգտագործելու հնարավորությունից, որտեղ աշխատուժի ցածր գները և բնապահպանական ավելի փոքր սահմանափակումներն ապահովում են ավելի ցածր գին:

Բացի այդ, չինական բիզնեսները ցածր գնով վարկեր են ստանում պետական բանկերից, ինչը նույնպես դառնում է գները ցածր պահելու հանգամանք:

Տնտեսական վերլուծաբան Փոլա Մինթսի խոսքերով, «Սա սկսվել է տասնամյակներ առաջ, երբ Չինաստանում որոշեցին իրենց արդյունաբերությունը կառուցել ագրեսիվ ցածր գների վրա»:

‘’Քանի դեռ մենք այս բնագավառում չենք դարձել մրցունակ, ստիպված ենք լինելու արտադել նույն ծախսերով ու վաճառել մեր արտադրանքը նույն գներով’’, ասում են վերլուծաբանները:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին 30 տոկոսի մաքսատուրք սահմանեց չինական արեգակնային էներգիայի սարքավորումների ներկրումների վրա: Թեև այդ ժամանակվանից մաքսատուրքերը իջել են մինչև 18 տոկոս, որոշ ամերիկյան արտադրողներ ասում են, որ դրանք դեռևս անհրաժեշտ են:

Արեւային էներգիա արտադրող 18 ընկերություններ օգոստոս ամսին խնդրել էին ԱՄՆ-ի իշխանություններին ընդլայնել մաքսատուրքերը հարավարևելյան Ասիայի երեք երկրների ընկերությունների համար, որոնց արտադրանքը, ըստ նրանց, արտադրված է Չինաստանում:

Քովիդի պատճառով աշխատուժի պակասը, Չինաստանում էլեկտասնուցման անջատումները եւ ԱՄՆ-ի նավահանգիստներում երկարաժամկետ պահեստավորումները նպաստում են արեւյին էներգիայի արտադրության բնագավառում խառնաշփոթ ստեղծելուն: Այն դեպքում, երբ այս էժան էներգիայի նկատմամբ հետաքրքրությունն այսօր աճում է շատ արագ: Փաստն այն է, որ արդյունաբերության այս ճյուղն իր ծավալները կրկնապատկում է ամեն երեք տարվա ընթացքում:

Ու չնայած առեւտրային հարցերում մեծ վիճաբանությունների փաստին, ինչպես ընկերություններից մեկի գովազդում է ասված`’’արեգակնային էներգիայի ապագան պայծառ է’’:

XS
SM
MD
LG