Մատչելի հղումներ

Վաշինգտոնը խորացնում է համագործակցությունը Հարավարևելյան Ասիայի հետ


Նախագահ Բայդենը մասնակցել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովին: ԱՄՆ խորացնում է իր կապերը տարածաշրջանում

Միացյալ Նահանգները նախատեսում է ծախսել ավելի քան 100 միլիոն դոլար Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հետ իր ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու համար, երեքշաբթի օրը տասը անդամ պետություններից բաղկացած միության վիրտուալ գագաթնաժողովին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Ըստ Ռոյթերսի՝ Բայդենի մասնակցությունը վիրտուալ գագաթնաժողովին չորս տարվա ընթացքում առաջին դեպքն էր, երբ Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով ներկայանում է գագաթնաժողովին: Միությունն այսօր առանցքային է դարձել՝ Չինաստանին հակազդելու համար:

Ակնկալվում է, որ 102 միլիոն դոլարը կուղղվի առողջապահության, կլիմայական, տնտեսական և կրթական ծրագրերին:

Ելույթ ունենալով գագաթնաժողովին՝ Բայդենը նշել է, որ իր մասնակցությունը վկայում է դաշինքի երկրների հետ համագործակցությունը խորացնելու և տարածաշրջանային երկխոսությունը աշխուժացնելոիւ Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին:

Բայդենը նաև «խիստ մտահոգություն» է հայտնել Մյանմարում բռնությունների կապակցությամբ և կոչ անում Մյանմարի զինվորականներին ազատ արձակել բոլոր կալանավորվածներին։

Facebook Forum

XS
SM
MD
LG