Ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ներդնում բարձրագույն տեխնոլոգիաների զարգացման հավակնոտ նախագծերում:մ Սակայն իր հիմնական գովազդային բիզնեսն այսօր բախվում է «զգալի անորոշության»։
Facebook-ը, որի երրորդ եռամսյակի շահույթն աճել է 17%-ով, նախազգուշացրել է, որ Apple - ի վերջին փոփոխությունները կազդեն նրա թվային բիզնեսի վրա ընթացիկ եռամսյակում:
Ընկերությունը հայտնել է, որ եռամսյակային իր եկամուտը ցածր է շուկայական ակնկալիքներից: Ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգը դա կապում է iOS-ի փոփոխությունների հետ:
Իր հերթին Facebook-ի ֆինանսական տնօրեն Դեյվիդ Վեներն ասում է, որ ընկերությունը սպասում է, որ իր ներդրումները Facebook Reality Labs-ում, կնվազեցնեն ընկերության ընդհանուր գործառնական շահույթը 2021 թվականին մոտավորապես 10 միլիարդ դոլարով:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը հայտնվել է գլոբալ առումով օրենսդիրների և կարգավորողների ուժադրության ներքո, ներառյալ Առևտրի դաշնային հանձնաժողովի, որը հակամենաշնորհային հայց է ներկայացրել դատարան:
Ընկերության ընդհանուր եկամուտը, որը հիմնականում բաղկացած է գովազդի վաճառքից, երրորդ եռամսյակում աճել է մինչև ավելի քան 29 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 21,47 միլիարդ դոլարի փոխարեն, սակայն չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները 29,57 միլիարդ դոլարի հարցում:
Սանդբերգն ասել է, որ Facebook-ի գովազդատուները նույնպես տուժել են գլոբալ խափանումներից և աշխատուժի պակասից, որոնք վնասում են գովազդի պահանջարկը մի շարք ոլորտներում և տարածաշրջաններում:
Facebook-ը հայտնել է, որ երրորդ եռամսյակի ընթացքում հետ է գնել 14,37 միլիարդ դոլարի բաժնետոմս և հայտարարել լրացուցիչ 50 միլիարդ դոլարի բաժնետոմսեր գնելու մասին:
Բաժնետոմսերի գինն աճել է եկամուտների մասին հաշվետվությունից հետո:
Facebook Forum