Ռուսաստանում հինգշաբթի օրը գրանցվել է քովիդ հիվանդությունից մահացությունների աննախադեպ բարձր ցուցանիշ: Մեկ օրում այստեղ մահացել է 1036 մարդ: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է հիվանդության նոր 36,339 դեպք:
Մոսկվայի քաղաքագլուխը հրահանգել է չորս ամիս տանը մնալ պատվաստման չենթարկված 60-ն անց բոլոր անձանց: Կառավարությունն արձակել է մայրաքաղաքի հաստատությունները մեկ շաբաթով փակ պահելու հրահանգ, քանի որ միայն այս քաղաքում գրանցվել է 7897 դեպք մեկ օրվա ընթացքում: Քաղաքապետարանը նախատեսում է սահմանափակումների նոր փուլ սկսել հոկտեմբերի 28-ից, երբ բաց կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:
Նման որոշում Մոսկվայի քաղաքապետարանը կայացրեց երկրի նախագահ Պուտինի հայտարարությունից մեկ օր անց, ըստ որի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 7-ը փակվում են երկրի բոլոր հաստատությունները: Նա ասել էր, թե շրջանային ղեկավարները կարող են սահմանափակումների ժամկետները փոփոխել ըստ իրենց հարմարության:
Կրեմլը վարակի արագ տարածման պատճառ է համարում պատվաստումների դանդաղ ընթացքը: