Երկուշաբթի օրը Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ջոզեֆ Բորելը հույս հայտնեց, որ ԵՄ և Իրանի դիվանագետները շուտով կհանդիպեն ՝ քննարկելու միջուկային բանակցություններին հավանական վերադարձը, սակայն հրաժարվեց հաստատել Բրյուսելում կայացած հանդիպման մասին տեղեկությունները: Դրա մասին նշում է Ռոյթերս գործակալությունը:
Իրանը վաղուց հերքում է միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած հավակնությունները: ԵՄ քաղաքական հարցերով տնօրեն Էնրիկե Մորան, ով համակարգում է բանակցությունները, հինգշաբթի օրը հոկտեմբերի 14-ին Թեհրանում էր՝Իրանի միջուկային բանակցությունների հարցով թիմի հետ հանդիպման համար: Իրանի և համաշխարհային տերությունների միջև բանակցություններ չեն ընթանում արդեն չորս ամիս, երբ Էբրահիմ Ռաիսին ընտրվեց Իրանի նախագահ:
Մորայի այցից հետո Իրանի ԱԳՆ -ն հայտարարեց, որ առաջիկա օրերին Բրյուսելում կընթանան բանակցություններ ԵՄ -ի հետ: Մինչ այժմ իրանական կողմը հրաժարվում էր Վիեննայում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները վերսկսելուց:
Եվրամիությունը երկուշաբթի ակնարկեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուրջ բանակցություններ անհնարին են Վիեննայում համաշխարհային տերությունների և Իրանի միջև բանակցությունների շրջանակից դուրս: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Բորելը նշել է, որ ժամանակը Իրանի օգտին չէ և հրաժարվել հաստատել, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կկայանան լուրջ բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ:
Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Սայիդ Խատիբզադեն իր հերթին հոկտեմբերի 18-ին ասել է, որ Բայդենի վարչակազմը նախորդի «շարունակությունն է և չի փոխել» իր քաղաքականությունը Իրանի հանդեպ:
«Նույն առավելագույն ճնշումը, որը կիրառում էր Թրամփի վարչակազմը, նույնությամբ կիրառվում է ներկայիս ԱՄՆ վարչակազմի կողմից: Խոսակցությունները չեն հստակեցնում մտադրությունները: Գործողություններն են, որ կարող են վկայակոչել, որ Բայդենի վարչակազմը տարբերվում է նախորդ Թրամփի վարչակազմից Իրանի հարցում՛՛,- ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղարը:
Facebook Forum