Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պատրաստվում է այցելել Վրաստան, Ուկրաինա եւ Ռումինիա


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ մեկնում է Եվրոպա ՝ դաշնակիցների հետ հարաբերությունները ամրապնդելու նպատակով:

Ինչպես Պենտագոնի խոսնակն է ասել. «Նախարարն այց կկատարի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա, եւ դաշնակիցների ու գործընկերների հետ այս կարևոր շրջագայությունը կավարտի Բրյուսելում»:

Բոլոր այս երեք երկրները` Վրաստանը, Ուկրաինան և Ռումինիան սահմանակից են Սև ծովին, ինչը Ռուսաստանի համար Միջերկրական ծովի կարևոր առևտրային ուղիներ տանող ճանապարհն է:

Ռումինիան ՆԱՏՕ -ի անդամ երկիր է: Ուկրաինան և Վրաստանը ձգտում են անդամակցել այս կառույցին: Երկուսն էլ մասամբ զավթված են Ռուսաստանի կամ Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերի կողմից: Այս առումով ռուսական ագրեսիայի դեմ ունեն միեւնույն նպատակները:

Ինչպես Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից Բրեդլի Բոումանն է ասում, «Կարևոր է, որ ամերիկացի բարձրաստիճան ղեկավարները մեկնեն Վրաստան և Ուկրաինա ու պատմեն այնտեղի մարդկանց,

որ Ամերիկան ցանկանում է աջակցել իրենց, որ ռուսական ագրեսիան չի մոռացվել, եւ որ երբ ավտորիտար որեւէ ուժ իրականացնում է ներխուժում, այդ հանգամանքը չի անտեսվում ԱՄՆ-ի կողմից»:

Տարիներ շարունակ Պենտագոնը փորձել է իր ուշադրությունը կենտրոնացնել պոտենցիալ հակառակորդների ՝ Ռուսաստանի և Չինաստանի վրա: Եվ ինչպես Բոումանն է ասում, ԱՄՆ -ն պետք է ունենա ռազմական դաշնակիցներ և կարողություններ ընդդեմ երկու այս երկրների կողմից հնարավոր գործողությունների:

Սակայն աշխարհում Ամերիկայի առաջնային դերը հայտնվել է վտանգի տակ: Պատճառը Աֆղանստանից իր ուժերը դուրս բերելուց հետո, այստեղ թալիբների վերադարձն է:

Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին են տեղեկացրել ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները, նախարար Օսթինը և ՆԱՏՕ -ի դաշնակիցները հաջորդ շաբաթ քննարկելու են այն հարցը, թե Աֆղանստանից իրենց զորքերը դուրս բերելուց հետո, որտեղ են պատրաստվում կենտրոնացնել այդ ուժերը:

XS
SM
MD
LG