''Ամերիկայի ձայն''-ի հայկական ծառայությունը հարցով դիմել է Սպիտակ տանը՝ Հռոմում կայանալիք Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման և դրա ընթացքում ԼՂ խնդրի քննարկման մասին թուրքական և հայկական աղբյուրների տարածած տեղեկատվության վերաբերյալ:
Ի պատասխան, Սպիտակ տունը հայտնել է, որ այս պահին չունի որևէ հայտարարություն Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի ընթացքում ծրագրված հանդիպումների վերաբերյալ:
Facebook Forum