Մատչելի հղումներ

Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրման ուղին ու նպատակները


Ռուսական զորքերը Բելառուսի տարածքում անցկացված զորավարժությունների ժամանակ սեպտեմբեր ամսին կրակ էիր արձակոիւմ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի տարածքից միայն մի քանի կիլոմետր հեռավորության վրա: ‘’Զապադ 2021’’ անվանումը ստացած վարժանքների նպատակն էր փորձարկել Մինսկի ու Մոսկվայի կողմից որպես մեկ միասնական ուժ հանդես գալու կարողությունը:

Ինչպես Բելառուսի ազգային անվտանգության ծառայության քարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Վոլֆովիչն է ասում, ‘’Սա որեւէ ագրեսորի գործողությունները կասեցնելու ցուցադրություն է’’:

Բելառուսի իշխանություններն ուզում են էլ ավելի ամրապնդել կապերը Մոսկվայի հետ, Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության պայմաններում: Վերլուծաբաններն ասում են, որ Բելառուսի տարածքում ռուսական ռազմական ներկայությունը մտահոգության առիթ է ՆԱՏՕ-ի համար:

Այս զորավարժությունները եւս մեկ քայլ առաջ են տանում Ռուսաստանի Դաշնությանը Բելառուսի կողմից ինտեգրվելուն:

Ռուսաստանի աջակցությունը շեշտելու հանգամանքը բխում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շահերից, որը քաղաքական իր հակառակորդների ճնշելու պատճառով հայտնվել է մեկուսացման մեջ:

Ինչպես ընդդիմության ակտիվիստներից Լիտվա փախուստի դիմած Ռոմանն է ասում, ‘’Ռուսաստանը Լուկաշենկոյի վարչակարգի աջակցում է արդեն երկար տարիներ’’: Նրա խոսքերով, սերտ համագործակցություն կա Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգության ծառայությունների միջեւ:

Իսկ Մինսկում որեւէ հետք չի մնացել անցյալ տարվա կեղծված ընտրություններից հետո սկսված զանգվածայի բողոքից հետո: Կառավաորւթյան ճնշամիջոցները ստիպել են, որ ընդդիմությունը լռի, կամ էլ փախուստի դիմի դեպի այլ երկրներ:

Բելառուսի մայրաքաղաքում այսօր թեւածում է Լուկաշենկոյի իշխանությունը գովերգող տրամադրությունը:

XS
SM
MD
LG