Մատչելի հղումներ

Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները պատրաստվում են կազմել նոր կոալիցիոն կառավարություն


Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ինքն ունի կառավարություն կազմելու մանդատ: Սակայն նրա մրցակից Արմին Լաշեթը մտադիր է շարունակել պայքարը: Կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները ներկա կանցլեր Անգելա Մերքելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը հղում են կոչ այն մասին, որ նրանք այլեւս իշխանություն չունեն:

‘’Ես ուրախ եմ ընտրությունների արդյունքով, մեր քաղաքացիների կողմից ընդունված որոշման համար: Նրանք որոշել են, որ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը պիտի կառավարաի, ինչը մեծ հաջողություն եմ համարում’’, ասել է Շոլցը իր աջակիցներին:

Նրա խոսքերով ընտրությունները տվել են մանդատ, որպեսզի նախընտրական արշավի ժամանակ տրված բոլոր խոստումներն իրականացվեն:

«Պրագմատիզմ, վստահություն և միասնություն. Դա այն է, ինչ մենք կշարունակենք ցույց տալ առաջիկայում: Եվ ես վստահ եմ, որ քաղաքացիները չեն զղջա SPD- ի օգտին տրված իրենց ձայնի համար’’, ասել է նա:

Շոլցի խոսքերով, ժամանակն է նոր կոալիցիոն կառավարություն կազմել Կանաչների եւ լիբերալների հետ:

Կանաչները եւ բիզնեսի ուղղվածությամբ Ազատ դեմոկրատական կուսակցությունը մեծ աջակցություն են ստացել մինչեւ երեսուն տարեկան անձանց կողմից: Կանաչները ստացել են աննախադեպ 15 տոկոսի քվե:

Քրիստոնա-դեմոկրատական դաշինքը ստացել է միայն 25 տոկոսի քվե, ինչը հետպատերազմյան շրջանում նրանց ամենացածր ցուցանիշն է:

Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ներկա կանցլեր Անգելա Մերքելի կուսակցությանը հաղթել է մեկից երկու տոկոսի տարբերությամբ:

XS
SM
MD
LG