Մատչելի հղումներ

Աշխարհի առաջնորդների առցանց գագաթաժողովը քննարկում է քովիդի դեմ պայքարը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում չորեքշաբթի օրն առցանց գագաթաժողով հրավիրեց, որպեսզի աշխարհի առաջնորդները, բարերարները, քաղաքացիական հասարակությունը, ոչ կառավարական կազմակերպություններն իրենց աշխատանքները համակարգեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Նա հայտարարեց նոր զարգացող երկրներին եւս 500 միլիոն չափաբաժին պատվաստանյութ նվիրաբերելու որոշման մասին, ինչն ԱՄՆ-ի կողմից հատկացումները հասցնում է 1 միլիարդ 100 միլիոն չափաբաժնի:

‘’Ամերիկայում կատարված ամեն մի ներարկման դիմաց աշխարհի այլ երկրների մենք հատկացնում ենք երեք չափաբաժին’’, հայտարարեց Ջո Բայդենը, ում խոսքերով հավելյալ 750 միլիոն դոլար կհատկացվի ԱՄՆ-ի կողմից, որպեսզի այդ դեղամիջոցները հասցվեն հասցեատերերինն: 1 միլիարդ 400 միլիոն դոլար էլ հատկացվելու է քովիդ 19 հիվանդությունից մահացությունների թիվն ու վարակի տարածման արագրությունը կրճատելու համար:

ԱՄՆ-ի նախագահի կոչն` ուղղված աշխարհի առաջնորդներին վերաբերում էր նաեւ քովիդով հիվանդ մարդկանց համար անհրաժեշտ թթվածնի պաշարների սղությանը: ԱՄՆ-ը կոչ է անում համավարակի դեմ պատրաստվածության համար Համաշխարհային բանկում ստեղծել ֆինանսական միջնորդ հիմնադրամ:

Երկրի փոխանախագահ Քամալ Հարիսի խոսքերով, այս հիմնադրամը ստեղծելու նպատակով ԱՄՆ-ը պատրաստ է կատարել առաջին 250 միլիոն դոլարի հատկացումը: ‘’Մենք նաեւ հավելյալ 850 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով ենք դիմել Կոնգրեսին’’, ասել է Հարրիսը:

Բժիշկներ` առանց սահմանների կազմակերպության տվյալներով նոր զարգացող երկրներում բնակչության միայն երկու տոկոսն է ստացել պատվաստանյութի որեւէ ներարկում:

XS
SM
MD
LG