Ռուսաստանի հետաքննչական խուբմը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը որսորդական հրացանով զինված մի ուսանողի կողմից իրականացված հարձակման արդյունքում առնվազն վեց մարդ է զոհվել: Կան մի շարք վիրավորներ: Հարձակումն իրականացվել է Պերմ քաղաքում: Ինքը` հարձակումն իրականացրած անձը ստացել է հրազենային վիրավորում, երբ ձերբակալության ընթացքում ցուցաբերել է դիմադրություն:
Ըստ հաղորդագրությունների, նա համալսարանի ուսանող է, իսկ զենքը ձեռք է բերել մայիս ամսին: 18-ամյա երիտասարդը, մինչեւ հարձակումն իրականացնելը, սոցիալական ցանցում տեղադրել է հրացանով, սաղավարտով եւ զինամթերքով իր լուսանկարը:
Մայիս ամսին Ռուսաստանի Կազան քաղաքում նույնպես իրականացվել էր նման մի հարձակում: Հարձակումը տեղի էր ունեցել տեղի դպրոցներից մեկում, որին զոհ էր գնացել ինը մարդ: Եղել են մեծաթիվ վիրավորներ:
Այն ամենամահաբեր հարձակումն էր Ռուսաստանում 2018 թվականից ի վեր, երբ Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմի քոլեջներից մեկում մի ուսանող, մինչեւ ինքնասպան լինելը, սպանել էր քսան անձանց:
Կազանում տեղի ունեցած սպանդից հետո Ռուսաստանում զենք գնելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացվեց 21-ի: Սակայն օրենքը դեռեւս ուժի մեջ չի մտել: