Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին որոշումը՝ քաղաքական պայքարի կենտրոնում


Սպիտակ տան գլխավոր բժշկական խորհրդատուն ասում է, որ գիտությունը պաշտպանում է Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչության վերջին որոշումը COVID-19- ի խթանիչ դեղաչափերի ծրագրի մասին: Նա հայտնել է, որ 12 տարեկանից ցածր երեխաները շուտով ևս կարող են պատվաստվել

Վաշինգտոնի կենտրոնում տեղադրվել են ավելի քան 660 հազար դրոշներ՝ ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացածամերիկացիների:

Դրոշների ակցիան իրականացվեց FDA խորհրդատվական խումբի կողմից ամերիկացիների մեծամասնությանը երորդ չափաբաժնի պատվաստամն ծրագիրի մերժումից հետո: Մերժման պատճառը Pfizer- ի կողմից ներկայացված պատվաստանյութի անվտանգության շուրջ բավարար տվյալների բացակայությունն էր:

Նախագահ Բայդենի գլխավոր բժշկական խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին կիրակի օրը ABC- ի եթերում ասել է, որ չնայած Pfizer- ի լրացուցիչ պատվաստումը չստացավ հավանություն լայնածավալ կիրառման համար, շատ ամերիկացիներ իրավասու են դիմելու այդ քայլին:

Ըստ Ֆաուչիի՝ հաստատումը անհրաժեշտ էր 65 տարեկանից բարձր մարդկանց, ինչպես նաև 18-64 տարեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց համարին:

Ֆաուչին հավելել է, որ հինգից մինչև 11 տարեկան երեխաների պատվաստանյութի հաստատումը նախատեսված է այս տարվավերջին. այժմ սպասվում են հետազոտությունների նոր տվյալներ:

Նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարեց դաշնային կառավարության հետ աշխատող միլիոնավոր ամերիկացիների պատվաստման կամ առնվազն 100 աշխատակից ունեցող ընկերությունների պարտադիր պատվաստման ծրագրի մասին: Նա մեղադրել է հանրապետական նահանգապետերին համաճարակի դեպքում նախապատվությունը քաղաքականությանը տալու մեջ:

Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ, նախագահի քննադատ Ռոն Դե Սանտիսը ասում է, որ Սպիտակ տան պատվաստանյութի մանդատը նպաստում է գործազրկությանը և խախտում մարդու իրավունքները:

«Երբ դուք ունեք նախագահ, ինչպիսին Բայդենն է, որը հակասահմանադրական որոշումներ է արձակում ամերիկյան ժողովրդի դեմ, մենք պարտավոր ենք պաշտպանել Սահմանադրությունը և պայքարել դրա դեմ, և դա անում ենք Ֆլորիդա նահանգում»,- հայտնել էնահանգապետը:

Աղբյուրների պնդմամբ Ֆլորիդան ունի երրորդ ամենաբարձր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում: Մինչդեռ The New York Times- ը հայտնում է, որ Բայդենի վարչակազմը բանակցություններ է վարում Pfizer- ի հետ ՝ իր պատվաստանյութի ևս կես միլիարդ դեղաչափ գնելու համար ՝ այլ երկրներին նվիրաբերելու նպատակով:

Facebook Forum

XS
SM
MD
LG