Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի հարցով Բայդենի եւ հանրապետականների միջեւ հակասությունները


Ինչպես աշխարհի մեծաթիվ երկրներում, ԱՄՆ-ում եւս տարածվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների նկատմամբ թերահավատություն: Օրինակ է ռեփեր Նիքի Մինաջը, ըստ որի պատվաստումների արդյունքում առաջ է գալիս սեռական անկարողություն:

Մյուս կողմից էլ երկրի հանրապետական նահագապետերն են ընդդիմանում պարտադիր պատվաստումների մասին նախագահ Բայդենի որոշմանը:

Բայդենի խոսքերով, ինքն առաջարկում է քովիդ հիվանդության դեմ պատվաստումների կանոններ, իսկ ինչ որ նահանգապետ այդ քայլն անվանում է ‘’բռնատիրական ոճի’’ քայլ: ‘’Դա շատ վտանգավոր քաղաքական քայլ է, ինչը կարող է վտանգի տակ դնել մարդկանց կյանքը’’, ասում է նախագահն ու ավելացնում, որ ինքը չի հրաժարվելու այդ որոշումից:

Հիշեցնենք, որ ըստ նախագահական հրահանգի, դաշնային կառավարության աշխատակիցները եւ այն մարդիկ, ովքեր աշխատում են հարյուրից ավելի աշխատավորներ ունեցող հաստատություններում, չեն կարող շարունակել աշխատանքն առանց պատվաստման ենթարկվելու: Կամ էլ ամեն շաբաթ պիտի ներկայացնեն բացասական պատասխանով թեստերի արդյունքներ:

Սակայն ավելի քան տասը նահանգներ իրենց տարածքում կասեցնում են նախագահի որոշումը:

Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանթիսն ասում է, ‘’Երբ ունենք սահմանադրությանը դեմ որոշումներ կայացնող նախագահ, մենք ունենք սահմանադրությունը պաշտպանելու իրավունք ու պարտավորություն: Եվ մենք դա անում ենք մեր նահանգում’’, ասում է նա:

Այդ պատճառով է, որ չնայած պատվաստումներն այստեղ անվճար են, ամերիկացիների միայն 55 տոկոսն է այսօր լիովին պատվաստված: Հիմա վարչակազմը հույս ունի, որ Բայդենի կողմից արձակված հրահանգը զարկ կտա պատվաստումների ընթացքին:

Քովիդի դեմ պայքարում տարաձայնություններն այսպիսով վերածվում են նաեւ քաղաքական պայքարի ձեւի: Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը վերջերս հենց այս խնդրի պատճառով էր կանգնել հետ կանչվելու վտանգի առջեւ:

‘’Մենք գիտութանն ասում ենք այո, մենք պատվաստումներին ասում ենք այո, մենք այս համավարակը վերացնելուն ասում ենք այո’’, հայտարարում է դեմոկրատ նահանգապետը, որը ձայների մեծ առավելությամբ պահպանեց իր պաշտոնը նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարիսի կողմից Կալիֆոռնիա կատարած այցերից հետո:

XS
SM
MD
LG