Մատչելի հղումներ

Ինչ որոշում կկայցնի դատարանը Բրիթնի Սփիրսի խնամակալության մասին


Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հայրը պաշտոնական քայլեր է ձեռնարկել՝ դադարեցնելու իր դստեր ու նրա ֆինանսական միջոցների նկատմամբ դատարանի որոշմամբ 13 տարի առաջ նրան տրված խնամակալությունը

Երեքշաբթի օրը Ջեյմս Սփիրսը խնամակալությունը դադարեցնելու մասին միջնորդությունը ներկայացրել է Լոս Անջելեսի Գերագույն դատարան: Փաստաթղթում նշված է, որ Ջեյմս Սփիրսը ուզում է հարցը լուծել իր դստեր համար ամենաշահեկան տարբերակով, եթե նա կարծում է, որ կարող է ինքնուրույն տնօրինել իր կյանքը, այժմ նա իրավասու է դա փորձել:

Գործով հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 29 -ին: Դեռևս պարզ չէ, թե երբ գործը քննող դատավորը կկայացնի որոշում: Բրիթնի Սփիրսի փաստաբանն այս կապակցությամբ չի տվել որևէ մեկնաբանություն:

Խնամակալությունը հաստատվել է 2008 թվականին, երբ Բրիթնի Սփիրսի մոտ նկատվեցին մտավոր խնդիրներ, երբ բազմաթիվ լրատվամիջոցներ, պապարացիներ ագրեսիվ կերպով հետապնդում էին նրան ամենուր: Այդ ժամանակ էր, որ Բրիթնին կորցրեց խնամակալությունը իր երեխաների նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG