Չնայած այն հանգամանքին, որ «Թալիբան» խմբավորումը պաշտոնապես ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն, Ռուսաստանը տարիներ շարունակ կապ է պահպանել խմբավորման առաջնորդների հետ՝ նույնիսկ նրանց հրավիրելով Մոսկվա:
Արևմտյան երկրներն անհանգստությամբ են նայում ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի դուրս գալուն Աֆղանստանից, իսկ Մոսկվան որդեգրել է ավելի մեղմ հռետորաբանություն:
«Ներկայումս մենք կարծում ենք, որ խուճապի մատնվելու պատճառ չկա: Գլխավորն այն է, որ հնարավոր է դարձել խուսափել խաղաղ քաղաքացիների շրջանում լայնածավալ արյունահեղությունից: Մենք կոչ ենք անում ա բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից և խաղաղ կարգավորում ապահովել »,- հայտարարել է ՄԱԿ -ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզիան:
Մոսկվան 1979 թվականին ունեցել է Աֆղանստան ներխուժելու սեփական փորձը: Խորհրդային զորքերը ներխուժեցին՝ աջակցելու կոմունիստական կառավարությանը իսլամիստ ապստամբների դեմ պայքարում, որոնք հայտնի են որպես մոջահեդներ: Այն, ինչ ենթադրվում որպես արագ ռազմական գործողություն, ձգձգվեց գրեթե մեկ տասնամյակ: ԽՍՀՄ -ի դուրս գալուց անմիջապես հետո կոմունիստական ռեժիմը փլուզվեց:
Այսօր Մոսկվան ավելի պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել:
«Մոսկվան շատ է ցանկանում օգտվել իշխանության վակուումից, ուստի նրանք այնտեղ են և չեն պատրաստվում հեռացնել իրենց դեսպանատունը: Կարծում եմ, որ նրանք, հավանաբար, առաջին երկրներից մեկը կլինեին, որոնք կճանաչեն Թալիբանը, չնայած կարծում եմ, որ մենք դեռ հեռու ենք այդ հավանականության իրականացումից»,- կարծում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Մարկ Սիմակովսկին:
Ռուսաստանը նաև ցանկանում է կանխել իսլամիստ ծայրահեղականների և զինյալների ներթափանցումը Կենտրոնական Ասիա: Հույս ունենալով, որ թալիբները կսահմանափակեն անօրինական թմրանյութերի հոսքը դեպի Ռուսաստանի տարածաշրջան:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ -ի դուրսբերումը քարոզչական նվեր էր Մոսկվայի համար: Մարկ Սիմակովսկին ընդգծում է ՌԴ-ի համար Աֆղանստանի խնդրի կարևորությունը որպես Միացյալ Նահանգների թուլության ցուցանիշ, որը Մոսկվան կարող է օգտագործել Ուկրաինայի, Վենեսուելայի և այլ խնդիրներում:
Ի վերջո, պարզ է, որ Մոսկվան հույս ունի լրացնել Ամերիկայի հեռանալուց առաջացած վակուումը` տարածաշրջանային իր ազդեցությունը ուժեղացնելու համար:
Facebook Forum