Մատչելի հղումներ

Քովիդ 19 հիվանդության ծագման մասին ԱՄՆ-ի հետախուզության նոր զեկույցը չի տալիս հստակ պատասխաններ


Քովիդ 19 հիվանդության ծագման մասին ԱՄՆ-ի հետախուզության նոր զեկույցը ներկայացվել է Սպիտակ տուն: Փաստաթուղթը դեռեւս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն ինչպես ‘’Wall Street Journal’’ պարբերականն է գրում, մեջբերելով կառավարության անանուն երկու պաշտոնատար անձանցից ստացված տեղեկություններ, հետաքննությունը դեռեւս չի տվել որոշակի արդյունք: Այն հստակ կերպով չի հաստատում այն տեսակետը, որ հիվանդությունը մարդկանց է անցել կենդանիներից, ոչ էլ հստակ կերպով հաստատում է ինչ որ լաբորատորիայից այդ վարակը տարածվելու մասին վարկածը:

Զեկույցը, որը կազմելու առաջադրանք էր տվել նախագահ Ջո Բայդենը, ընդգծում է վարչակազմի առջեւ ծառացած դժվարությունները` կապված Պեկինից տեղեկություններ ստանալու խնդրի հետ: Որպես եզրակացություն, զեկույցն ընդգծում է չինական լաբորատորիայում կատարված գրանցումները ստանալու կարեւորությունը: Այդ տեղեկությունները ստանալուց հետո հնարավոր կլինի պարզել վիրուսի ծագման աղբյուրը, ասված է զեկույցում:

‘’Սա մի մանրամասն հետաքննության վրա հենված զեկույց է, սակայն այն ճշգրիտ է այնքանով, որքան թույլ է տվել իրավիճակը: Եվ եթե Չինաստանը չտա գրանցումները ստուգելու հնարավորություն, ապա ճշմարտությունն իմանալն անհնար կլինի’’, ‘’Wall Street Journal’’ պարբերականին ասել են ամերիկացի նշված պաշտոնատար անձինք:

XS
SM
MD
LG