Մատչելի հղումներ

Ինչ են երազում աֆղանստանցի փախստականները


Ներկա պահին Թուրքիայում գտնվող աֆղանստանցի փախստականներն ասում են, թե իրենց հայրենիքից փախուստի են դիմել թալիբներից իրենց կյանքը փրկելու համար:

Աֆղանստանցիների մի մեծ խումբ է ժամանակավորապես ապաստան գտել Վան քաղաքում: Ինչպես կանայք են ասում, իրենք այժմ չպիտի կարողանային այսպես հանգիստ նստել, այլ պիտի ամբողջովին ծածկված լինեին: Նրանց խոսքերով, թալիբները մեծաթիվ աղջիկների էլ ուղարկում են Պակիստան, ինչն իրենք հանդուրժել չպիտի կարողանային:

Մինչեւ այստեղ հասնելը, նրանք ստիպված են եղել քայլել երկար օրեր, Աֆղանստանից անցնելով դեպի Իրան, հետո` Թուրքիա:

Այն, ինչ կատարվում է այսօր Աֆղանստանում, այստեղից դուրս եկած մարդկանց ստիպում է հավատալ, որ իրենք այլեւս երբեք չեն վերադառնա հայրենիք:

Փախստականների մեծ ներհոսքը կրճատելու նպատակով Թուրքիան այժմ կառուցում է Իրանի հետ մոտ 300 կիլոմետրանոց բետոնե պատ: Պատի կեսից ավելին արդեն կառուցված է: Այնպես որ, փակվում է նաեւ այս ուղին:

Իսկ միթե՞ Թուրքիա հասնելով աֆղանստանցի փախստականները լուծում են իրենց բոլոր խնդիրները:

Առաջին խնդիրն այն է, ասում են նրանք, որ իրենց կարող են ստիպողաբար վտարել երկրից, քանի որ չունեն այստեղ օրինական կերպով աշխատելու իրավունք: ‘’Այդ պատճառով մենք ստիպված ենք անել ամեն մի աշխատանք’’, ասում են գաղթական ու անտեսված այս մարդիկ:

Ըստ Թուրքիայի իշխանությունների, այստեղ գրանցված է աֆղանստանցի 120 հազար փախստական: Այստեղ է գտնվում աֆղանստանցի մոտ 300 հազար անօրինական միգրանտ:

Արդյո՞ք Աֆղանստանը մի օր կտեսնի երջանիկ կյանք, ինչին տասնամյակներով է երազում ու սպասում այս ժողովուրդը, թե պիտի շարունակի տառապել Արեւմուտքի ու ծայրահեղական իսլամի միջեւ:

XS
SM
MD
LG