ԱՀԿ-ի խորհրդական Բրյուս Այլվորդն էլ, անդրադառնալով բարձր եկամուտ ունեցող երկրներում իրականացվող խթանող դեղաչափերին, Ժնևում կայացած ասուլիսի ընթացքում նշեց.
՛՛Ամբողջ աշխարհում կա բավական քանակությամբ պատվաստանյութ, բայց այն չի ուղղվում ճիշտ ուղղությամբ և ճիշտ հերթականությամբ՛՛,- ասել է նա:
Ցածր պատվաստումների պարագայում Դելտայի տարբերակը արագորեն փոխանցում է COVID-19-ը ամբողջ աշխարհում, ասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները:
«Վիրուսի՝ Դելտա տարբերակը, իսկապես լայնորեն տարածվում է պատվաստման ցածր մակարդակ և հանրային առողջության և սոցիալական միջոցառումների չափազանց սահմանափակ հնարավորություն ունեցող, ինչպես նաև անհետեւողական քայլեր ձեռնարկող երկրներում», - ասում է ԱՀԿ համաճարակաբան Մարիա Վան Կերխովը:
Պատվաստումները ակնհայտորեն կանխում են Դելտայի տարբերակից ծանր հիվանդություններն ու մահերի թվի աճը, ավելացրեց ԱՀԿ գլխավորգիտնական Սումյա Սվամինաթանը:
Facebook Forum