Մորավեցկին ասել է, որ Վարշավայում Իսրայելի որոշումն իր ժամանակավոր հավատարմատարին հետ կանչելու մասին «անհիմն է և անպատասխանատու»: Նա Իսրայելի կառավարությանը մեղադրել է «կուսակցական շահերի» առաջնահերթության մեջ:
«Ոչ ոք, ով գիտի ճշմարտությունը Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստանի տառապանքներիմ ասին, չի կարող նման եղանակով քաղաքականություն վարել, իր Facebook-ի էջում գրառում է կատարել Լեհաստանի վարչապետը:
Մորավեցկին զգուշացրել է, որ Իսրայելի քայլը «կմեծացնի ատելությունը Լեհաստանի և լեհերի նկատմամբ» և նշել, որ Իսրայելում Լեհաստանի դեսպանի երեխաները կվերադառնան Լեհաստան:
«Եթե Իսրայելի կառավարությունը շարունակի այս կերպ հարձակում գործել Լեհաստանի դեմ, դա շատ բացասական ազդեցություն կունենամեր հարաբերությունների վրա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում», - ասել է վարչապետը:
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լափիդը այս առիթով արձագանքեց, որ «մեր հարաբերությունների վրա բացասական ազդեցությունը սկսվեց այն պահից, երբ Լեհաստանը ձեռնամուխ եղավ նման օրենքների ընդունմանը, որոնք ուղղված են Հոլոքոստի և հրեա ժողովրդի հիշողությունը վնասելուն»:
«Անցել են այն ժամանակները, երբ լեհերն առանց հետևանքների վնասում էին հրեաներին»,-ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը «մտադրություն չուներ աչք փակել Լեհաստանի հակաժողովրդավարական կառավարության ամոթալի վարքագծի վրա»:
Լեհական օրենքը սահմանում է գույքի բռնագրավման իրավական 30 տարվա ժամանակահատված: Այսպիսով այն սահմանափակում է ժամանակին այստեղ ապրող ծաղկուն հրեա համայնքի ներկայացուցիչների ու նրանց ժառանգների իրավունքները բռնագրավված գույքի վերականգնման հարցում, նշում է Ֆրանս Պրես գործակալությունը::
Բռնագրավումներն այստեղ գրանցվել են հատկապես պատերազմից անմիջապես հետո` կոմունիստների օրոք: Պատերազմից հետո կոմունիստական իշխանությունները ազգայնացրեցին հսկայական թվով սեփականություններ, որոնք դատարկ էին մնացել, քանի որ նրանց տերերը սպանվել կամ փախել էին: Կառավարությունն ասում է, որ այսպիսով հստակություն է մցնում երկրի անշարժ գույքի շուկայում, սակայն ընդդիմախոսների կարծիքով դա անարդարացի է օրինական պահանջներ ներկայացնող մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրածների և նրանց ընտանիքների հանդեպ:
Իսրայելի արտգործնախարարն այս նախաձեռնությունը որակեց «անբարոյական և հակասեմական օրենք»՝ տեղեկացնելով, որ Լեհաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը դեռևս չի մեկնի Վարշավա: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նույնպես դատապարտեց օրենքը՝ այնբնութագրելով որպես «ամոթալի»: Ըստ վարչապետի, այն ցույց է տալիս «խայտառակ արհամարհանք Հոլոքոստի հիշատակի նկատմամբ»:
Ի տարբերություն իր որոշ հարևանների, Լեհաստանը երբեք չի ընդունել նախկին գույք իսեփականատերերին փոխհատուցելու մասին օրենք, իսկ Մորավեցկին հայտարարել է, որ իրերկիրը «չի պատրաստվում վճարել Գերմանիայի կատարած հանցագործությունների համար»:
Facebook Forum