Մատչելի հղումներ

Ֆաուչին ասում է, որ COVID-19- ի դեմ կրկին պատվաստումն «անխուսափելի է»


Բժիշկ Էնթոնի Ֆաուչի
Բժիշկ Էնթոնի Ֆաուչի

Սակայն ներկա պահին առողջ և լիովին պատվաստված մարդկանց մեծամասնությունը պատվաստանյութի երրորդ չափաբաժնի կարիք չունի

Վարակիչ հիվանդությունների ամերիկացի առաջատար մասնագետ, բժիշկ Էնթոնի Ֆաուչին հինգշաբթի օրն ասել է, որ մոտենում են COVID -19- ի դեմ կրկնակի պատվաստման կամ պատվաստանյութերի երրորդ չափաբաժինը ներարկելու ժամանակները, որպեսզի բնակչությանն ապահովվի լրացուցիչ պաշտպանությամբ կորոնավիրուսից: Այնուամենայնիվ, Ֆաուչին պարզաբանեց, որ առողջ պատվաստված մարդկանցից շատերին այս պահին երրորդ չափաբաժինը պետք չէ:

Հինգշաբթի օրը Սպիտակ տանը COVID-19 աշխատանքային խմբի մամլո ասուլիսին Ֆաուչին նշել է, որ պատվաստանյութերի մեծ մասը, ըստ հետազոտված տվյալների, ապահովում է առնվազն ութ ամիս համապատասխան պաշտպանություն: Նրա խոսքով ՝ ԱՄՆ -ի առողջապահության ոլորտի մարմիններն այժմ ուսումնասիրում են միջազգային և ամերիկյան հետազոտությունները կրկին պատվաստման վերաբերյալ, և անրաժեշտության դեպքում բոլոր միջոցառումները կիրականացվեն շատ արագ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տնօրեն, դոկտոր Ռոշել Վալենսկին իր հերթին ասաց, որ Միացյալ Նահանգներում COVID-19 վարակի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել: Նրա խոսքով ՝ նոր դեպքերի օրական միջին թիվը 113 հազար է, որը 34 % -ով ավելին է նախորդ շաբաթվա հետ համեմատած: Ամենօրյա հոսպիտալացումների թիվն աճել է 31% -ով, իսկ ամենօրյա մահվան դեպքերը` 22% -ով:

Վալենսկին նշել է, որ ԱՄՆ-ի բոլոր շրջանների 90% -ում նկատվում է կորոնավիրուսի փոխանցման զգալի կամ բարձր տեմպ: Մինչ օրս վարակների մեծ մասը դեռ գրանցվվում է հիմնականում չպատվաստված մարդկանց շրջանում, նշում է նա:

Բժիշկ Ֆաուչին հայտնեց, որ Դելտա շտամը նոր ալիք է առաջացնում և ներկայացրեց նոր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Johnson & Johnson- ի COVID-19 պատվաստանյութը նույնքան արդյունավետ է շտամի դեմ, որքան մյուս պատվաստանյութերը:

Ֆաուչին մեջբերեց առողջապահության ոլորտի մասնագետների հարավաֆրիկյան հետազոտությունը: Այն ցույց է տալիս, որ պատվաստանյութը 91% -ից 96% արդյունավետ էր մահացության կանխարգելման համար, իսկ 71% -ով` հոսպիտալացման դեմ:

Հարցին, թե ինչպես է անդրադառնում Դելտայի շտամը երեխաների վրա, Ֆաուչին ասաց, որ երեխաների շրջանում վարակների ավելի բարձր աստիճան է սպասվում, քանի որ FDA- ն դեռ թույլտվություն չի տվել մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստելու համար: Նրա խոսքով ՝ երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն այն է, որ դեռ չպատվաստված մարդիկ դա անեն հնարավորինս շուտ:

Facebook Forum

XS
SM
MD
LG