Մատչելի հղումներ

Հնդկաստանում արգելված կրոնական կազմակերպությանը կասկածում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ


Իշխանությունները հայտարարել են, որ «Ջամաաթ-ի-իսլամի» կազմակերպությունը, բարեգործության քողի ներքո, հավաքում է միջոցներ, որոնք այնուհետ օգտագործվում են ահաբեկչական և անջատողական գործունեությանն աջակցելու համար

Հնդկաստանի ազգային հետախուզական գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ շուրջկալներ է իրականացրել Ջամմու և Քաշմիր կրոնական կազմակերպության ՝ Ջամաաթ-ի-իսլամի կազմակերպության հետ կապ ունեցող ավելի քան 50 վայրերում՝ ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով:

Հնդկաստանի գլխավոր հակաահաբեկչական գործակալությունը հայտարարել է, որ խմբավորման անդամները միջոցներ են հավաքել երկրի ներսում և դրսում նվիրատվությունների տեսքով, բայց այդ միջոցներն իրականում օգտագործվել են բռնության և անջատողական ջանքերի ֆինանսավորման համար: Դրանք փոխանցվել են նաև տարբեր այլ արգելված ահաբեկչական կազմակերպությունների:

Հետախուզական մարմինը խուզարկություններ է իրականացրել կառույցի ղեկավարությանը, նրա անդամներին պատկանող տարածքներում, ինչպես նաև Ջամաաթ-ի-Իսլամիի կողմից կառավարվող հիմնարկներում:

Ըստ իրավապահների՝ Ջամաաթ-ի-Իսլամին հավաքագրում է երիտասարդներին Քաշմիրում և Ջամուում ` դիվերսիոն անջատողական գործունեություն ծավալելու համար:

Հնդկաստանի կառավարությունն արգելել է «Ջամաաթ-ի-Իսլամի» շարժումը Քաշմիրում ավելի քան երկու տարի առաջ տեղի ունեցած հարձակման արդյունքում, որի պատասխանատվությունը ստանձնել էր Պակիստանից գործող իսլամական զինյալ խմբավորումը: Մահապարտ ահաբեկչի զոհ են դարձել 40 մարդ:

Շարժումը իր հերթին համաձայն չէ արգելքի հետ և նշում է, որ չի կատարել որևէ գործողություն՝ արգելքի ենթարկվելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG