Մատչելի հղումներ

Նյու Յորքի նահանգապետին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ 


Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմո
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմո

Հետաքննությունը պարզել է, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն սեռական ոտնձգություն է կատարել բազմաթիվ կանանց նկատմամբ և խախտել դաշնային և նահանգային օրենքները, օրերս հայտարարել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լեթիտա Ջեյմսը:

Վերջինիս խոսքերով՝ հետաքննությունը պարզել է, որ նահանգապետ Քուոմոն սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել Նյու Յորքի նահանգի ներկա և նախկին աշխատակիցների հանդեպ՝ իրեն թույլ տալով, առանց փոխադարձ համաձայնության, գործողություններ և բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ աշխատակիցների նկատմամբ:

Քուոմոյի գրասենյակը անմիջապես չի մեկնաբանել մեղադրանքները, սակայն հետագայում 63-ամյա նահանգապետը հերքել է դրանք:

Քննիչները հինգ ամսվա հետաքննության ընթացքում հարցաքննել են 179 մարդկանց, այդ թվում` բողոքողներին և գործադիր պալատի ներկա և նախկին անդամներին, տեղեկացրել է Ջեյմսը:

Ըստ նրա՝ հետաքննությունը հանգեցրել է «խորը անհանգստացնող, սակայն հստակ պատկերի»: Դատախազն այն որակում է «թունավոր աշխատանքային միջավայր» և «վախի մթնոլորտ», որի ժամանակ Քուոմոն սեռական ոտնձգություններ է կատարել բազմաթիվ կանանց հանդեպ, որոնցից շատերը երիտասարդ են: Նրա գործողությունները ներառում են ոչ փոխադարձ հպումներ, համբույրներ, գրկախառնություններ և անտեղի մեկնաբանություններ, նշել է Ջեյմսը:

Նա ասում է, որ Քուոմոն և նրա թիմը վրեժխնդիրր են եղել առնվազն մեկ նախկին աշխատակցից, ով բողոքել է նահանգապետի վարքագծի կապակցությամբ:

Հայտարարությանը նախորդել է մարտ ամսին սկսված մեկամսյա հետաքննությունը, երբ երկու նախկին օգնականներ դեմոկրատ նահանգապետին մեղադրել են աշխատավայրում իրենց հետապնդելու մեջ: Հետագայում մի քանի այլ կանայք ևս հանդես եկան սեռական ոտնձգության մեղադրանքներով ՝ վտանգի տակ դնելով Քուոմոյի վարչակազմը և նրա քաղաքական ապագան:

Facebook Forum

XS
SM
MD
LG