Մատչելի հղումներ

Պետդեպարտամենտը պատրաստվում է աֆղանստանցի հազարավոր ընտանիքների շնորհել ԱՄՆ-ում բնակության իրավունք


Միացյալ Նահանգներն ընդլայնում է Աֆղանստանի այն քաղաքացիների անվանացանկը, որոնք Թալիբանից խույս տալու համար կարող են բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Ինչպես Պետդեպարտամենտն է հայտարարում, հազարավոր աֆղանստանցիներ ու նրանց ընտանիքների անդամները, որոնք աշխատել են ԱՄՆ-ի կառավարության, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության կամ էլ ԱՄՆ-ից գործող լրատվամիջոցների համար, այժմ կարող են դիմել ԱՄՆ-ում բնակության իրավունք ստանալու համար:

Ինչպես պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է ասել, Միացյալ Նահանգներն այս անձանց նկատմամբ ունի ‘’հատուկ պատասխանատվություն’’: ‘’Եվ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց օգնելու համար’’, ասել է նա: Ու չնայած ընդլայնված այս ծրագիրն ունի դժավարություններ, ԱՄՆ-ը իր վրա է վերցնում աֆղանստանցի գործընկերներին օգնելու ամբողջ պատասխանատվությունը:

Այս իրավիճակը հաստատվեց այստեղ, երբ Միացյալ Նահանգները որոշեց Աֆղանստանում մոտ քսան տարի գտնվելուց հետո, դուրս բերել իր զորքերն այստեղից: Ու երբ միջազգային ուժերը սկսեցին հետքաշման գործողություններ, Թալիբանի զինված խմբերը սկսեցին լայնածավալ գրոհներ ընդդեմ Աֆղանստանի կառավարական ուժերի, ու գրավեցին երկրի մոտ 420 գավառների գրեթե կեսը:

Աֆղանստանցիների ավելի սահմանափակ մի խումբ Պետդեպարտամենտի հատուկ ներգաղթային վիզաների ծրագրի շրջանակներում արդեն ստացել է ԱՄՆ-ում բնակության իրավունք:

XS
SM
MD
LG