Մատչելի հղումներ

 
Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները

Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները


Եվրոպական միության հետ կնքված վերջին պայմանագրով Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացրել են քովիդ հիվանդության դեմ իրենց պատվաստանյութերի գները:

Pfizer-ի պատվաստանյութը, որը մինչ այժմ արժեր 15.5 եվրո, այժմ վաճառվելու է 19.5 եվրոյով:

Moderna-ի մեկ չափաբաժինն այժմ վաճառվելու է $25.5 դոլարով, այն դեպքում, որ մինչ այժմ դրա գինը եղել է մոտավորապես 21 դոլար:

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, թե Եվրոպական միությունը, ինչպես եւ ծրագրում էր նախկինում, մինչեւ ամառվա վերջը պատվաստած կլինի իր բնակչության առնվազն 70 տոկոսին: Միությունը մայիս ամսին տեղեկացրել էր, որ մինչեւ սեպտեմբերի վերջը նախատեսում է ստանալ ավելի քան մեկ միլիարդ չափաբաժին պատվաստանյութ:

Գների բարձրացումների մասին Pfizer եւ Moderna ընկերություններից դեռեւս հնարավոր չի եղել ստանալ հավելյալ տեղեկություններ:

XS
SM
MD
LG