Մատչելի հղումներ

"Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառություններն". ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ


ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայ-ադրբեջանական սահմանի բռնությունների վերջին էսկալացիային:

Հայտարարությունում ասված է.
"ԱՄՆ-ը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին բռնությունների վերջին էսկալացիան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի իրենց հանձնառություններն՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ:

Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդգծում է, որ միայն համապարփակ կարգավորմամբ,որը կներառի դեռևս չլուծված բոլոր հարցերը, հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրել։ Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության տևական քաղաքական կարգավորման հասնելու համար»:

XS
SM
MD
LG