Հնդկաստան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը պատրաստվում է մայրաքաղաք Նյու Դելիում հանդիում ունենալ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Բանակցությունները կենտրոնանալու են Հնդ-խաղաղօվկիանոսյան գործընկերությունն ամրապնդելու հարցի վրա:
Բլինքենն իր այցը սկսել է վերլուծական կենտրոններում հանդիպումներով, որտեղ ասել է, թե Հնդկաստանն ու ԱՄՆ-ը կիսում են ժողովրդավարական արժեքներ:
‘’Հնդիկ ու ամերիկացի ժողովուրդները հավատում են մարդկային արժանապատվությանը և հնարավորությունների հավասարությանը, օրենքի գերակայությանը, հիմնարար ազատություններին, այդ թվում` խղճի ազատությանը: Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ արժանի են ունենալու ձայն իրենց կառավարություններում, արժանի են հարգալից վերաբերմունքի: Սրանք ժողովրդավարության հիմնարար դրույթներն են: Եվ մեր նպատակն է այս բառերին իրական իմաստ հաղորդելը», ասել է Բլինքենը:
Վաշինգտոնը Հնդկաստանը երկար ժամանակ է համարում որպես կարեւոր գործընկեր տարածաշրջանում Չինաստանի ինքնահաստատումը զսպելու ջանքերում:
ԱՄՆ-ը և Հնդկաստանը Քառակողմ անվտանգության կազմակերպության (Quad) անդամներ են, որի մեջ են մտնում նաեւ Ճապոնիան եւ Ավստրալիան: Կազմակերպության նպատակը Չինաստանի տնտեսական ու ռազմական հզորացմանը դիմակայելն է: