Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը թույլ կտա համաշխարհային առաջնորդներին անձամբ ներկա գտնվել Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին


Նրանք, ինչպես նախորդ տարի, կկարողանան ուղարկել իրենց պատրաստած ելույթները

ՄԱԿ-ը որոշում է կայացրել թույլ տալ, որ աշխարհի առաջնորդներն անձամբ մասնակցեն սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տարեկան նստաշրջանին կամ տրամադրեն նախապես ձայնագրված ելույթներ, եթե COVID-19 սահմանափակումները թույլ չեն տալիս նրանց ճանապարհորդել:

Դեմ առ դեմ հանդիպումների ջատագով, Գլխավոր վեհաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը իր գրասենյակի միջոցով տարածել է հայտարարություն, որում նշել է, որ կազմակերպությունը զգալի ջանքեր է գործադրում, որպեսզի ամեն ինչ ընթանա բարձր մակարդակի վրա:

Անցյալ տարի COVID-19 համաճարակը ՄԱԿ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ թույլ չտվեց համաշխարհային առաջնորդներին մասնակցել Նյու Յորքում կառույցի նստաշրջանին:

Փոխարենը Գլխավոր վեհաժողովի դահլիճում ցուցադրվեցին առաջնորդների պատրաստված ելույթները: Յուրաքանչյուր երկիր ներկայացված էր մեկ դիվանագետով:

ՄԱԿ-ի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը լրագրողներին ասաց, որ այս տարի կլինի «հիբրիդային սխեմա», ըստ որի՝ որոշ առաջնորդներ խոսելու են անձամբ, իսկ մյուսները` տեսաուղերձներով:

Facebook Forum

XS
SM
MD
LG