Մատչելի հղումներ

Թունիսի ժողովրդավարության ուղին ու ներկա ճգնաժամը


Թունիսի նախագահը երկուշաբթի օրը պաշտոններից ազատեց երկրի վարչապետին, պաշտպանության նախարարին եւ դադարեցրեց խորհրդարանի գործունեությունը:

Նրա այս հրամաններն ընդդիմությունը համարում է բռնի հեղաշրջում: Եվ չափավոր իսլամիստական Էնահդա կուսակցությունը ներկայացնող օրենսդիրները միանում են խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցերին:

Նրանք հայտարարում են, որ սա եղել է սահմանադրությունը տապալելու փորձ: Ինքը` նախագահը հակադարձում է, որ այդ քայլին է դիմել սահմանադրությամբ իրեն տրված իրավունքով:

Ճգնաժամը խորանում է այնպես, որ հարձակումներ են իրանացվում հակառակ կողմում կանգնած ուժերի դեմ: Օրինակ մի խումբ մարդիկ հարձակում են գործել ընդդեմ Էնահդա կուսակցության գրասենյակի: Ոստիկանությունը գրոհել է Ալ Ջազիրա կայանի գրասենյակները ու փակել դրանք:

Քաղաքական ճգնաժամն այստեղ սկսվել է մի քանի ամիս շարունակված տնտեսական ճգնաժամի արդյունքում, երբ մեկ տարում տնտեսությունն անկում է ապրել 8 տոկոսով, աճել է գործազրկությունը:

Բացի այդ այս երկրում գրանցվել է Աֆրիկա մայրցամաքում քովիդ հիվանդությանը զոհ գնացած մարդկանց երկրորդ ամենաբարձր ցուցանիշը: Իսկ ամենամեծ պատճառը, ասում են փորձագետները, կոռուպցիան է:

Հիշենք, որ Թունիսն էր 2011 թվականին սկսված Արաբական գարնան բնօրրանը, երբ բռնակալին տապալելով, այստեղ մեծ բռնեցին ժողովրդավարության քարքարոտ ուղին:

Ինչպես վերլուծաբան Անաս Էլ Գոմաթին է ասում, ‘’Սկսված ժողովրդարությունն ուներ շատ թշնամիներ, ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ` հարեւան երկրներում: ‘’Միջազգային ասպարեզում Թունիսի ժողովրդավարության դեմ գործող գլխավոր դերակատարները Պարսից ծոցի թագավորություններն են, այդ թվում`Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնց միացել է նաեւ Եգիպտոսը’’, ասում է վերլուծաբանը:

Այնպես որ, մեկ տասնամյակ առաջ բռնակալ Զինե էլ Աբիդին Բեն Ալիին իշխանությունից վտարելուց հետո Թունիսի ժողովրդավարությունն այսօր կանգնած է մի նոր փորձության առջեւ, փորձություն, որն այս անգամ եւս կարող է ունենալ իր ճյուղավորումները հարեւան արաբական աշխարհում:

XS
SM
MD
LG