Մատչելի հղումներ

Johnson & Johnson ընկերությունն այլընտրանքներ է փնտրում պարտավորություններից խուսափելու համար


Որոշ աղբյուրների համաձայն Johnson & Johnson ընկերությունը հաշվի է առնում սնանկացման տարբերակը՝ մանկական փոշու շուրջ դատական պատասխանատվությունից խուսափելու համար:

Johnson & Johnson ընկերությունը ծրագիր է մշակում՝ մանկական փոշու շուրջ դատական գործերից խուսափելու համար նոր բիզնես բացել, որը հետագայում կփորձի պաշտպանվել սնանկության դիմելու միջոցով, ասում է գործին ծանոթ յոթ մարդ:

Հաշվարկային քննարկումների ընթացքում առողջապահական ընկերակցության փաստաբաններից մեկը հայցվորների փաստաբաններին ասել է, որ Johnson & Johnson-ը կարող է հետևել սնանկացման ծրագրին, ինչը կարող է հանգեցնել ավելի ցածր վճարումների այն դեպքերի համար, որոնք նախապես չեն կարգավորվում: Հայցվորների փաստաբանները ի սկզբանե չեն կարողանա խանգարել Johnson & Johnson-ին նման քայլի դիմելուց, չնայած կարող են այն ավելի ուշ վիճարկել:

Johnson & Johnson-ը դեռ չի որոշել` արդյոք հետևելու է սնանկության ծրագրին, թե ոչ: Այն կարող է ի վերջո հրաժարվել գաղափարից:

Հիշեցնենք, որ տասնյակ հազարավոր հայցվորներ դատական գործեր են հարուցում Johnson & Johnson- ի դեմ, որոնք պնդում են, որ ընկերության մանկական փոշին և այլ միջոցներ ասբեստ են պարունակել և քաղցկեղ հարուցել: Հայցվորների թվում կան ձվարանների քաղցկեղով տառապող կանայք և այլոք, ովքեր պայքարում են մեսոթելիոմայի դեմ:

Johnson & Johnson ընկերությունն այլընտրանքներ է փնտրում պարտավորություններից խուսափելու համար
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

XS
SM
MD
LG