Տասնյակ հազարավոր մահմեդականներ են հավաքվել Երուսաղեմի Ալ-Աքսայի համալիրի մոտ: Այստեղ երեքշաբթի օրն առավոտյան անցկացվեց զանգվածային աղոթք, նշելու համար Էիդ ալ-Ադհայի, կամ ‘’Զոհաբերության տոնի’’ սկիզբը:
Ոսկեզոծ գմբեթով հայտնի Ալ-Աքսայի մզկիթը համարվում է Իսլամի երրորդ ամենասուրբ վայրը:
Այն նաեւ համարվում է հուդայականության ամենասուրբ վայրը: Հրեաները այն անվանում են ‘’Տաճարի լեռ’’, որտեղ ժամանակին կանգնած են եղել աստվածաշնչյան տաճարներ:
Հիշենք, որ այս տարվա սկզբին այս վայրում սկսված հակասությունների ու տեղի ունեցած ընդհարումների արդյունքում բռնկվեց պատերազմ Իսրայելի ու Գազայի գոտու Համաս խմբավորման զինված ուժերի միջեւ ու ավատվեց տասնմեկ օր անց: