Մատչելի հղումներ

Թալիբներն ու կառավարական ուժերն ընդհարվել են Քոնդուզում 


Թալիբանը շարունակում է իր առաջխաղացումը Աֆղանստանի տարածքում: Այս օրերին, ըստ որոշ աղբյուրների, մարտեր են ընթանում Քոնդուզում

Ավելի քան 12,000 աֆղանական ընտանիքներ լքել են իրենց տները Քունդուզ նահանգում, ուր թալիբներն ու կառավարական ուժերը ընդհարվում են նահանգային մայրաքաղաքի հարավային ծայրամասերը վերահսկելու համար, հայտնել է երկուշաբթի օրը նահանգապետի պաշտոնակատարը, գրում է Ռոյթերսը:

Տեսանյութում երևում են կառավարական ուժեր՝ տեղակայված քաղաքի ծայրամասում, իսկ հեռվում լսվում են կրակահերթեր:

«Թալիբան» շարժման գրոհայիններն արդեն գրավել են Քունդուզ նահանգի շրջանների մեծ մասը, բայց տեղական հաղորդագրությունների համաձայն, որոնք հնարավոր չէ վերջնական կերպով ստուգել, բախվել են աֆղանական կառավարակա ուժերի և զինված աշխարհազորայինների հետ մայրաքաղաքում և հարակից տարածքներում:

Թալիբանի վերջին տարածքային նվաճումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ օտարերկրյա զորքերը ԱՄՆ-ի գլխավորությամբ 20 տարվա պատերազմից հետո դուրս են գալիս Աֆղանստանից: Դա հանգեցրել է անվտանգության ճգնաժամի ու բախումների երկրի ներսում թալիբների ու կառավարական ուժերի միջև, գրում է Ռոյթերսը:

Միևնույն ժամանակ, Քունդուզ քաղաքում վրաններում ապրող տեղահանված ընտանիքներն ազդարարում են սննդի և այլ օգնության պարագաների խիստ կարիքի մասին:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Օսթին Միլլերը երկուշաբթի օրը հեռացել է իր պաշտոնից՝ այսպիսով խորհրդանշելով ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար զինված հակամարտության ավարտը: ԱՄՆ-ի ռազմական առաքելության պաշտոնական ավարտը նախատեսված է օգոստոսի 31-ին

Facebook Forum

XS
SM
MD
LG