Մատչելի հղումներ

Էլսա փոթորիկը մոտենում է Ֆլորիդային


ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում մի քանի օր առաջ կիսով չափ փլուզված շենքը հիմնովին փլուզել են: Անվտանգության շուրջ առկա մտահոգությունների արդյունքում շենքի այդ հատվածը քանդել են պայթյունի միջոցով: Պաշտոնատար անձինք ունեցել են մտավախություն, որ կիսավեր շենքը կարող էր փլուզվել այստեղ մոտեցող արեւադարաձային փոթորկի քամիներից:

Champlain Towers South անվանումը կրող համալիրը լիովին փլուզելու հրահանգ տրվեց, երբ դեռեւս չհայտնաբերված 121 անձանց հարազատները գրեթե անհույս սպասում էին դրական լուրերի: Մինչ այդ փրկարարական աշխատանքները դադարեցվել էին, քանի որ կար մտավախություն, որ որոնողական աշխատանքներ իրականացնող անձինք կարող են դառնալ նոր փլուզումների զոհ:

Փլատակներ վերադառնալ չի թույլատրվել նույնիսկ անձնագրերը, ամուսնական մատանիները կամ կարեւոր լուսանկարներ վերցնելու նպատակ ունեցող անձանց:

Ինչպես քաղաքապետն է ասել, մոտեցող Էլսա փոթորիկը չնայած մեծ ուժգնությամբ չի հարվածի այս քաղաքին, սակայն ուժգին քամիներ ու հորդառատ անձրեւներ այստեղ կսկսվեն:

Մինչ այժմ հայտնաբերվել է 24 դի:

Էլսա փոթորիկը երեքշաբթի օրը հասնելու է Ֆլորիդա Քի անվանումը կրող արշիպելագի մոտով, հասնելու է արեւմտյան ափին: Ինչպես օդերեւութաբաններն են ասում, նման փոթորիկները շատ հաճախ են փոխում իրենց ուղին եւ այս դեպքում եւս այն կարող է ընթանալ այլ ուղով:

Էլսան իր հետ Ֆլորիդա է բերելու մինչեւ 15 սանտիմետր տեղումներ, ինչը կարող է դառնալ ջրհեղեղների պատճառ:

XS
SM
MD
LG