Մատչելի հղումներ

 
Իսրայելը ծրագրեր ունի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մասին. իսրայելական մամուլ

Իսրայելը ծրագրեր ունի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մասին. իսրայելական մամուլ


Նախագահ Բայդենն Իսրայելի նախագահ Ռիվլինին հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին դառնալ միջուկային տերություն: Մինչ ԱՄՆ-ը փորձում է միանալ Իրանի միջուկային համաձայնագրին, իսրայելցի վերլուծաբաններն ասում են, որ Իրանը մոտենում է միջուկային ռումբի ստեղծմանը:

Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվին Ռիվլինը երկուշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:

Իր խոսքում նախագահ Բայդենը շեշտել է, որ Իրանը երբեք իր նախագահության օրոք չի ստեղծի միջուկային զենք: Իսրայելի նախագահն էլ նշել է, որ երկու պետությունները կիսում են ժողովրդավարության և ազատականության նույն արժեքները: Դրա շնորհիվ մենք որպես իրական բարեկամ երկրներ, կարող ենք ժամանակ առ ժամանակ քննարկել տարբեր հարցեր և նույնիսկ չհամաձայնվել ամեն հարցի շուրջ, ասել է Ռևինը՝ շեշտելով, որ Իսրայելը ապավինում է Բայդենի հայտարարությանը Իրանի միջուկային ծրագրի մասին:

Իսրայելի նոր կառաարությունը իր առաջին նիստում օրերս կոշտ դիրքորոշում հայտնեց Իրանի հարցում:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել է, որ սա վերջին հնարավորությունն է, որ համաշխարհային տերությունները սթափվեն միջուկային համաձայնագրին վերադառնալուց առաջ և գիտակցեն, թե ում հետ են նրանք մտնում գործարքի մեջ: Նա Իրանի ղեկավարությանը անվանել է ՛՛մարդասպան՛՛, ովքեր իրականացնում են զանգվածային սպանություններ: Դաժան դահիճների ռեժիմին երբեք չպետք է թույլ տրվի ունենալ զանգվածային ոչնչացման զենք, որը հնարավորություն կտա նրանց ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել, ասել է Իսրայելի վարչապետը՝ շեշտելով , որ իր երկիրը չի փոխելու իր դիրքորոշումը Իրանի հարցում:

Դեռևս Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը ստում է, երբ ասում է, որ չի ցանկանում ձեռք բերել միջուկային զենք: Ըստ նրա՝ 2015 թ-ին միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանը գաղտնի միջուկային գործունեություն էր իրականացնում՝ 2017 թ-ին իր միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթերը տեղափոխելով խիստ գաղտնի վայր: Նեթանյահուն նշել է, որ դա Թեհրանի Շորաբադ թաղամասն է, որտեղ պահվում էին Իրանի միջուկային արխիվները: Իսրայելին հաջողվել էր գաղտնի գործունեության շնորհիվ ձեռք բերել այդ արխիվները:

Իսրայելցի որոշ վերլուծաբաններ ասում են, որ Իրանն այսօր ավելի մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը, քան երբևէ: Այն արագացրել էր գործընթասցն այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը միջուկային համաձայնագրից 2018 թ.:

Սակայն իսրայելցի որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի վրա ճնշում մեծացնելու փորձը սխալ է: Քաղաքական վերլուծաբան Թամար Գինդին ընդգծում է, որ դա ավելի է ուժեղացնում Իրանը և ստիպում նրանց ավելի քիչ վստահել իր գործընկերներին:

Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելը ծրագրեր է նախապատրաստել Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր լայնածավալ հարձակման համար՝ անկախ նրանից, թե ԱՄՆ-ը միանում է Իրանի միջուկային համաձայնագրին, թե ոչ:

Facebook Forum

XS
SM
MD
LG