Երեկվանից փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ են վարում Մայամիի մոտակայքում գտնվող Սերֆսայդ բնակավայրում, ուր փլուզվել է 12 հարկանի բնակելի շենքի մի մաս: Փլուզման պատճառները դեռեև հայտնի չեն, սակայն տեղական իշխանությունները հայտնել են, որ 1981 թվականին կառուցված շենքում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, ներառյալ տանիքում:
Տեղական մարմինները նշում են, որ հնարավոր չէ եղել կապ հաստատել ավելի քան 50 մարդկանց հետ, ովքեր «ենթադրաբար» բնակվել են շենքում: Շենքի բնակիչների թվում են նաև նրանք, ովքեր ժամանակավոր են բնակվում այստեղ:
Մայամի-Դադե շրջանի ղեկավար Դանիելլե Լևին Կավանը լրագրողներին ասել է, որ փլուզումից 18 ժամ անց մոտ հարյուր մարդ մնում է անհետ կորած՝ չնայած հայտնի չէ, թե արդյոք դեպքի պահին նրանք բոլորը եղել են շենքում, թե ոչ: Ավելի ուշ տեղեկություն եկավ, որ հնարավոր չէ եղել կապ հաստատել ավելի քան 150 մարդկանց հետ, ովքեր «ենթադրաբար» բնակվել են շենքում: Շենքի բնակիչների թվում են նաև նրանք, ովքեր ժամանակավոր են բնակվում այստեղ: Նյութի հրապարակման պահին զոհերի թիվը հասել էր չորսի:
Որոնողական աշխատանքերի ընթացքում փրկարարներին հաջողվել է դուրս բերել տասնյակ տուժածների: Փրկարարները օգտագործում են տեխնիկա, վարժեցված կենդանիներ և անօդաչու թռչող սարքեր՝ որոնողական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Մամուլի հաղորդմամբ, որոնողա-փրկարարական աշխատանքները դանդաղեվել են փլուզման վայրում բռնկված հրդեհի արդյուքում, որը մարվել է:
Փրկարարները նաև փորձում են պարզել, թե աղետի ենթարկված շենքի որ բնակարաններում չեն եղել մարդիկ փլուզման պահին: Champlain Towers South անունը կրող շենքն ուներ ավելի քան 130 բնակարան, որոնցից շուրջ 80-ը զբաղեցված էին: Վերջերս հարևանությամբ կառուցվող նոր շենքի ու այստեղ վերանորոգման աշխատանքների պատճառով այն ենթարկվել էր բազմատեսակ ստուգումների:
Գործի հետաքննությունը ստանձնել է Մայամի-Դադեի ոստիկանությունը: Ավելի քան 80 հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ աշխատում են այստեղ հինգշաբթի օրվա սկզբից: Դրա մասին Twitter-ի գրառմամբ տեղեկացրել է Մայամի-Դադե շրջանի հրշեջ փրկարարական վարչությունը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդա նահանգում և կարգադրել տրամադրել դաշնային օգնություն՝ աղետի հետևանքների վերացման համար:
Facebook Forum