Մատչելի հղումներ

Ֆրանսիայում տեղական ընտրություններ էր. ինչով են պայմանավորված ծայրահեղ աջերի անհաջողությունները


Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան ուժերը վերջին շրջանում պարտություն են կրել տեղական ընտրությունների ժամանակ ինչպես Գերմանիայի արևելյան Սաքսոնիա նահանգում, այնպես էլ Ֆրանսիայում, ուր կիրակի օրը կայացած տեղական ընտրությունների առաջին փուլում National Rally կուսակցությունը սպասվածից ավելի քիչ ձայն հավաքեց

Ծայրահեղ աջակողմյան ուժերի առաջնորդ Մարին Լը Պենը հույսեր էր փայփայում հաղթանակ տոնել այս շաբաթ: Հարցումները ցույց էին տալիս, որ առաջին անգամ ազգայնական ուժերը կարող էին վերահսկողության տակ վերցնել Ֆրանսիայի 13 նահանգներից առնվազն մեկը: Ոմանք այս ընտրությունները կապում էին հաջորդ տարվա նախագահական ընտրությունների հետ, ուր կրկին չի բացառվում քաղաքական ընդհարումը Լը Պենի ու Մակրոնի միջև:

Սակայն կիրակի օրվա արդյունքները հիասթափեցրին երկու գործիչներին: Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը հաջողություն չունեցավ ընտրություններին, իսկ ծայրահեղ աջակողմյան ուժերին հաջողվեց առաջ անցնել միայն երկրի հարավային Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազուրիի շրջանում, ուր ծայրահեղ աջակողմյան թեկնածու Թիերի Մարիանիին հաջողություն ունեցավ: Վերլուծաբանների կարծիքով սակայն Մարիանիի համար երկրորդ փուլը կդառնա լուրջ մարտահրավեր. National Rally կուսակցության համար դժվար կլինի առավելության հասնել այլ թեկնածուների հանդեպ, կարծում են փորձագետները:

Այստեղ ՝ Բուրգոն-Ֆրանչ-Կոմպտե արևելյան շրջանում, National Rally կուսակցության շրջանային ղեկավար Ջուլիեն Օդուլը մի քանի միավորով հետ է մնում սոցիալիստների թեկնածու ու առաջատար, շրջանի գործող ղեկավար Մարի-Գույտ Դուֆայից: Օդուլը կոչ է անում իր աջակիցներին գալ քվեարկության հաջորդ կիրակի կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ չմասնակցությունը, ըստ նրա, հավասարազոր է Մակրոնի օգտին քվեարկության:

Օդուլը փորձում է ընտրվել մի շրջանում, որը կարևոր արդյունաբերական կենտրոն է: Այստեղ նաև զարգացած է գյուղատնտեսությունը ի դեմս գինեգործության, անասնապահության և պանրի արտադրության:

Իր կողմնակիցների հանրահավաքին նա հայտարրաեց, թե կարծում է, որ ֆրանսիացիների մեծ մասը գիտակցում է, որ Մարին Լը Պենը և Ազգային հանրահավաքը ճիշտ էին բոլոր հարցերում: Մենք ճիշտ էինք ներգաղթի, աղքատության, իսլամիզմի հարցերում, իսկ տեղական մակարդակում բևեռվածությանը և բժշկական ծառայությունների պակասի հարցերում: Այսօր մեր բոլորկանխատեսումները իրականացվել են, ասում է ծայրահեղ աջակողմյան ուժերի թեկնածուն:

Օդուլի մրցակիցները պնդում են, որ Ազգային հանրահավաքը մոլորեցնում է ընտրողներին՝ քարոզարշավի ժամանակ անդրադառնալով հանցագործությունների մակարդակին և ներգաղթի դեմ պայքարին, որոնք չեն գտնվում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ներքո:

Օդուլը հակասական է նաև այլ պատճառներով: 2019 թ.-ին նա շրջանային խորհրդի նիստում մահմեդական կնոջը հրահանգել է հանել իր գլխաշորը: Ավելի ուշ տարածվել է տեղեկություն, որը նա հերքում է, ըստ որի՝ նա ծաղրանքով է մոտեցել ֆերմերների ինքնասպանությունների հարցին: Այս ամենն անշուշտ անդրադարձել է Օդուլի վարկանիշի վրա:

Հունիսի 27-ին նախատեսվում է անցկացնել տեղական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես այստեղ իրենց կդրսևորեն ծայրահեղ աջակողմյան ուժերը, պարզ կդառնա մոտ օրերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG