Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը քննադատում է Ռուսաստանի իշխանություններին


Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը երկուշաբթի օրը քննադատել է Ռուսաստանին` Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի հետ կապեր ունեցող խմբերի գործունեությունն արգելելու եւ նրանց որպես «ծայրահեղականներ» պիտակավորելու համար: Նա Մոսկվային է հղել հիմնարար քաղաքացիական և քաղաքական ազատություններ ապահովելու կոչ:

«Խոսքի եւ խաղաղ հավաքների ազատությունները կրճատելու օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի մարդու իրավունքների միջազգային չափանիշների հետ», ասել է Բաչելեթը Մարդու իրավունքների խորհրդում:

«Ռուսաստանի իշխանություններին հորդորում եմ դադարեցնել անհատներին, լրագրողներին և հասարակական կազմակերպություններին «ծայրահեղականներ», «օտարերկրյա գործակալներ» կամ «անցանկալի կազմակերպություններ» պիտակավորելու կամայական պրակտիկան», - ասել է նա Ժնևի ֆորումի ժամանակ:

XS
SM
MD
LG