Մատչելի հղումներ

Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանից Հայաստան 15 գերիների վերադարձի վերաբերյալ։ Նա, մասնավորապես նշել է, որ երկու օր առաջ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ հանդիպմանը վերջինս ասել է, որ պետքարտուղար Բիլինքենի հանձնարարությամբ ունի առաքելություն «այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում։ Եվ եթե Հայաստանը պատրաստ է այդպիսի առաքելության, ապա իրենք պատրաստակամ են ներգրավվել այդ գործին»։

Փաշինյանը նաև հաստատել է, որ Հայաստանը ականապատ դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին։

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։ «Այսօրհայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցելԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետությանկառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանիկառավարությանը։

ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլորհայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում ենք հայկական կողմի հանձնառությունը՝ միջազգայինբոլոր գործընկերների օժանդակությամբ շարունակել հումանիտար բնույթի գործընթացն ուկառուցողական քայլերի իրականացումը։

ՀՀ կառավարությունը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահԷմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մերտարածաշրջանում հումանիտար բնույթի, հատկապես հայ գերիների հայրենիք վերադարձի ուղղությամբգործադրվող բոլոր ջանքերի համար»։

XS
SM
MD
LG