Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովները` Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ


Բրիտանական ռազմանավերը հսկում են Քորնուոլի ափերը, վեց եւ կես հազար թվակազմով ոստիականական ուժեր տեղակայվել են այս հատվածում, որտեղ անցկացվելու է Մեծ յոթնյակի գագաթաժողովը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի ու Կանադայի մասնակցությամբ:

Նախորդ նախագահ Թրամփի կառավարման չորս տարիների ընթացքում միջատլանտյան մտահոգիչ հարաբերություններից հետո Ջո Բայդենին այստեղ պատրաստվում են դիմավորել ջերմեռանդությամբ:

Ինչպես վերլուծաբան Քրիոն Բաթլերն է ասում, քննարկումների հիմնական թեման հավանաբար կլինի քովիդից հետո վերականգնման հարցը: Հյուրընկալ պետության վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ Մեծ յոթնյակը կօգնի, որպեսզի մինչեւ հաջորդ տարվա ավարտը պատվաստվեն աշխարհի բոլոր երկրներում:

Խոսքը գործի վերածելու հանգամանքը հատկապես այս հարցում շատ կարեւոր է, ասում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը ու այս առումով մեծ նշանակություն տալիս աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող այս յոթ երկրների գագաթաժողովին:

Օրակարգում են լինելու նաեւ կլիմայական փոփոխության դեմ պայքարը, առեւտուրն ու հարկային վճարումները:

Քննարկումներից իհարկե դուրս չեն մնա Ռուսաստանից եւ Չինաստանից երեւացող սպառնալիքները: Հիմա շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ի նախագահը կարողանա այստեղ դնել Չինաստանի ու Ռուսաստանի նկատմամբ համընդհանուր մոտեցում որդեգրելու հիմքերը, ասում է վերլուծաբան Թոմաս Քլայնե-Բրոքհոֆը:

Մեծ յոթնյակի մի քանի առաջնորդներ գագաթաժողովից հետո մեկնելու են Բրյուսել, որտեղ հաջորդ երկուշաբթի օրը սկսվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ջո Բայդենը երեքշաբթի օրը հանդիպումներ է ունենալու եվրոպական երկրների ղեկավարների հետ:

Կարեւոր այս հանդիպումների շարքը, ըստ մեծաթիվ փորձագետների, նպատակ ունի Ջո Բայդենի եւ Պուտինի միջեւ հանդիպումից առաջ ընդգծել ԱՄՆ-ի դաշնակից պետությունների միասնականությունը:

XS
SM
MD
LG