Մատչելի հղումներ

Թուրքիան հետ կուղարկի S-400 հրթիռային համակարգերի ռուս փորձագետներին


Թուրքիան հայտարարել է, որ հետ կուղարկի S-400 հրթիռային համակարգերի ռուս փորձագետներին, քանի որ այն բարդություններ է առաջ բերել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, հաղորդում է Bloomberg News- ը:

Գործակալությունը նշել է, որ հայտարարությունն արվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախատեսված հանդիպման նախօրեին:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի երկրում ռուս անձնակազմի ներկայությունը, որոնք մարզում և օգնում են հրթիռների սարքավորման աշխատանքներում:

Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ում խոսքերով փորձագետների հեռանալուց հետո համակարգը կգտնվի Թուրքիայի վերահսկողության տակ, կրկնել է, որ Անկարան զիջումների չի գնա հրթիռներից ազատվելու Վաշինգտոնի ավելի լայն պահանջի վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ դա է Վաշինգտոնը համարում համապատասխան պատժամիջոցներից հրաժարվելու նախապայման:

«S-400- ը 100 տոկոսով կլինի մեր վերահսկողության տակ: Մենք տեխնիկական հարցերով բազմաթիվ մասնագետների ենք ուղարկել վերապատրաստման: Ռուս ռազմական փորձագետները չեն մնա Թուրքիայում», - հայտարարել է Չավուշօղլուն Հունաստան կատարած այցի ընթացքում, հաղորդում է TRT պետական հեռուստատեսությունը:

Այնուամենայնիվ, նա մերժել է հրթիռները չակտիվացնելու ԱՄՆ-ի կոչերը:

«Մենք չեք կարող ընդունել դրանք չօգտագործելու մասին այլ երկրի կոչերը», - ասել է նա:

Չավուշօղլուն ասել է, որ նախքան երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումը, ինքը Վաշինգտոնում կամ Անկարայում հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

XS
SM
MD
LG