Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. պետքարտուղար


Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր,շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետքաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը։ Այսմասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվաառթիվ հղած ուղերձում:

Ուղերձում նաև նշված է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտականգործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները վերացնելու հարցում,որոնք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնմանաշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը:

XS
SM
MD
LG