Մատչելի հղումներ

Սիրիայի նախագահական ընտրություններում ամենահավանական հաղթողը ներկա նախագահ Բաշար ալ Ասադն է


Սիրիայի խոշոր քաղաքները զարդարված են նախագահ Բաշար ալ Ասադի լուսանկարներով, նրան գովաբանող պաստառներով: Այստեղ անցկացվում են նախագահական ընտրություններ, ինչն արդեն երկրորդ նախագահական ընտրությունն է տասը տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Շատերն են այստեղ ոգեւորված այս ընտրություններով, քանի որ ինչպես իրենք են ասում, ուզում են աշխարհի համար եւս մեկ անգամ իրենց ձայնը լսելի դարձնել: ‘’Իսկ այդ ձայնը հօգուտ նախագահ Բաշար ալ Ասադի է’’, ասում են նրանք:

Ընտրություններին մասնակցում են եւս երկու, սակայն շատ ավելի քիչ ծանոթ թեկնածուներ: Ինչ վերաբերում է երկրի հյուսիս-արեւելքին, որը գտնվում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քուրդ զինյալների վերահսկողության ներքո, քվեարկություն չի անցկացվելու: Չեն քվեարկելու նաեւ Իդլիբի գավառում, որը դեռեւս վերահսկում են ապստամբ ուժերը:

Ընտրություններն անցկացվում են Արեւմուտքի կողմից սկսված պատժամիջոցների պատճառով այստեղ տնտեսության ազատ անկման պայմաններում: Տնտեսությանը մեծապես վնասում են նաեւ կոռուպցիան, ներքին բախումները, կորոնավիրուսն ու արտաքին աշխարհի հետ Սիրիան կապող միակ ուղի համարվող Լիբանանում ֆինանսական ճգնաժամը:

Բոլոր հաշվարկներով, Ասադը կհաղթի այս ընտրություններում: Քվեատուփերը փակվելու են ուշ երեկոյան:

XS
SM
MD
LG