Մատչելի հղումներ

Նախագահի պաշտոնում Բայդենի եւ Պուտինի առաջին հանդիպումը տեղի կունենա հաջորդ ամիս


Պահոց
Պահոց

Նախագահ Բայդենը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում են հաջորդ ամիս հանդիպել Ժնեւում: Այն կլինի Բայդենի եւ Պուտինի առաջին դեմ առ դեմ հանդիպումը:

Մեկօրյա գագաթաժողովը ներառելու է թեմաների լայն շրջանակ, այդ թվում միջուկային զենքի տարածմանը, ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը, կլիմայի փոփոխությանը և քովիդ-19 հիվանդությանը վերաբերող հարցեր:

Ակնկալվում է, որ Բայդենը իր մտահոգությունը կհայտնի ուկրաինական սահմանին կուտակված ռուսական զորքերի, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակից Բելառուսի կողմից քաղաքացիական ինքնաթիռի հարկադիր վայրէջք պարտադրելու և ուղեւորոներից մեկին ձերբակալելու առնչությամբ:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք չեն ակնկալում, որ հանդիպումը լուրջ բեկում կդառնա կողմերի լարված հարաբերություններում: Փոխարենը, այն դիտարկվում է որպես Բայդենի և Պուտինի համար հարաբերությունների բարելավման և երկու երկրների շահերի և հնարավոր խնդրահարույց ոլորտների ավելի լավ ընկալման առիթ:

XS
SM
MD
LG